06 Օգոստոսի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Չկռռանք. Սերժ Սարգսյանը կօգնի ոչ իշխանականներին

ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն ԱԺ ճեպազրույցների ժամին նախ տեղեկացրեց, որ հենց այս պահին նախագահական նստավայրի դիմաց տարբեր մարդիկ բողոքի ցույցեր են անում, նրանք տարբեր խնդիրներ ունեն: Այնտեղ գտնվողներից մեկն էլ Նժդեհի ազգականուհին է՝ տիկին Էմման, ում ցույցի երկու տարին է լրանում երկուշաբթի: Հարցին, թե այդ դեպքում, երբ տեսնում են, որ երկրում իրավիճակն այսքան […]

Որևէ մեկին թույլ չենք տա զավթել

ԱԺ ՕԵԿ խմբակցությունը շարունակելու է քաղաքական խորհրդակցություններ անցկացնել մյուս ընդդիմադիր կուսակցությունների հետ: Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց խմբակցության ներկայցուցիչ Մհեր Շահգելդյանը: ՛՛Կան ընդհանուր մոտեցումներ ու համագործակցության այս գործունեությունը մենք շարունակելու ենք: Դա դիտարկում ենք որպես ընտրական ու կուսակացական համակարգի ինստիտուցիոնալ կայացման խնդիր՛՛,-նշեց նա: Հիշեցնենք, որ ԲՀԿ-ի ու ՀՅԴ-ի հետ արդեն հանդիպել է ՕԵԿ-ը:  […]

՛՛Պնակալեզ, պատեհապաշտ բ-ի տղերք՛՛

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին անդրադառնալով ռուս լրագրող Դմիտրի Կիսիլյովի հայտարարությանն՝ասաց, որ լեզվի խնդիրը նոր չէ: Ըստ նրա՝ իշխանությունները վերջին տարիներին դա դարձրել են քննարկման առարկա: Սակայն վերջին հայտարարությունը ՀՅԴ պատգամավորը ուղղակի շանտաժ է որակում Հայաստանի և բնակչության, և իշխանության, և պետականության հանդեպ: ՛՛Նա ասում է՝ եթե սա չանեք, ձեր […]

Նախորդ Կառավարության հրաժարականի ևս մեկ պատճառ

՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանն այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին նշեց, որ բյուջեի կատարողականի քննարկումը ձևական բնույթ էր կրում, քանի որ այն կառավարությունը որն իրականացրել էր դա, հրաժարական տվեց:  Ռուբիկ Հակոբյանի խոսքով՝ նախորդ կառավարությունը հրաժարական էր տվել նաև բյուջեի կատարողականը չիրականացնելու պատճառով: ՛՛Հանձնաժողովների ժամանակ ներկայացրեցին, թե 100 տոկոսով կատարել են, բայց կրկնաչի չափով չէին կատարել տնտեսական աճը՛՛,-ասաց […]

Կարևոր չէ՝ իմ դիմած ով է կանգնած, այդ ֆեյսբուքային պուճուր-մուճուր, ճիճուական բաներն ինձ չեն հետաքրքրում

”Գազը ու՞մն էր. ինձ գազի մարդ անվանումն են տվել, ի՞նչի համար, ռուսներինն էր, ամենաշատն ո՞վ է գազի մասին խոսացել, ես եմ չէ՞ եղել՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը՝ պատասխանելով Facebook սոցիալական ցանցում իր հասցեին հնչած քննադատություններին: Նշենք, որ տեսակետ էր հնչել, որ մինչև Որոտանի վաճառքը ևս շատ կարևոր ռազնավարական օբյեկտներ էին […]

“Հարցրեք Տիգրան Սուրենիչին”. ՀՀ վարչապետ /վիդեո/

Այսօր՝ հունիսի 12-ին, ՀՀ վաղամեռիկ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հիշատակը հարգելուց հետո ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը պանթոենից հեռացավ Նավասարդ Կճոյանի հետ: Հովիկ Աբրահմյանը չպատասխանեց լրագրողների հարցերին: Մեկ-երկու հարցի պատասխանն էլ հորդորեց ստանալու նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանից: Դիտեք տեսանյութը:

Այն հարթակը չէր, որտեղ թուր-թվանքը առած պետք է հակադարձեինք

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը կարծում է, որ այն տարածաշրջանում, որտեղ գտնվում է Հայաստանը, քաղաքացիները անպայման պետք է տիրապետեն ռուսերենին: Այս մասին նա նշեց այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով ռուս լրագրող Դմիտրի Կիսելյովի արած հայտարարությանը, թե ռուսաց լեզուն ավելի մեծ տեղ պետք է ունենա: Հարցին՝ ինչու պատգամավորները համապատասխան արձագանք չտվեցին նրան, Աճեմյանը […]

Փոխադարձ մունաթներից զերծ մնալ. Աշոտյանը՝ Կիսելյովից

՛՛Կարծում եմ, որ հայ-ռուսական հարաբերություններում առհասարակ ամենագայթակղիչ, հեշտ ու ամենասխալ մոտեցումն է փոխադարձ մունաթների շարքով փորձել հրապարակային դաշտում դուք սա չարեցիք, մենք սար չարեցինք բանաձևի մեջ տեղավորել մեր ռազմավարական գործընկերությունը՛՛,-այսօր Ազգային ժողովում լրագրողներիհետ զրույցում ասաց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով երեկ ՛՛Ռոսիա սեգոդնյա’’ տեղեկատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովի արած հայտարարությանը, որ Հայաստանում պետք է […]

Ռուս լրագրողին ճանաչել ” պերսոնա նոն գրատա”

Ազգային ժողովի հունիսի 12-ի նիստում վարման կարգի վերաբերյալ խոսք խնդրելով  ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ ռուս լրագրող Դմիտրի Կիսիլյովին՝ պերսոնա նոն գրատա ճանաչելու մասին: Վերջինս երեկ Ազգային ժողովում պատգամավորների, հասարակական կազմակերպությունների հետ հանդիպմանը  անթույլատրելի հայտարարություններ է արել հայ ժողովրդի եւ հայոց լեզվի հասցեին: “Կարծում եմ, որ ԱԳՆ-ն պետք է քննարկի նրան “պերսոնա նոն գրատա” […]

Վայ այդ ընդդիմությանը /վիդեո/

Ազատամարտիկ, հասարակական-քաղաքական գործիչ Սարգիս Հացպանյանը լուրջ չի վերաբերում ԱԺ ոչ իշխանական քառյակի գործունեությանը: ”Ես երիտասարդներին եմ լուրջ վերաբերում, ովքեր ցանկանում են փոխել երկիրը՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: Նա առանձնացրեց Թռչկանի,Թեղուտի համար տարվող պայքարը, ինչպես նաև ՛՛ԴԵՄ ԵՄ՛՛ շարժումը:  Հացպանյանը նշեց՝ եթե երիտասարդ լիներ, հույսը կկապեր ՛՛ԴԵՄ ԵՄ՛՛-ի հետ, քանի որ վստահ է՝ նրանք կարող են […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի