29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հովիկ Աբրահամյանի համար անհասկանալի է

Նախորդ շաբաթ տեղացած ուժեղ կարկուտից տուժել են Շիրակի մարզի 31 եւ Լոռու մարզի 15 համայնքների ավելի քան 14 հազար հա մշակաբույսերի ցանքատարածություններ:

Հուլիսի 17-ին կառավարության նիստում այս մասին ասաց  գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Նախարարի խոսքով, տեղեկացնելով, որ հացահատիկի ցանքատարածությունները կազմել են 12 հազ. հա, կարտոֆիլը՝ 1740 հա, բանջարեղեն՝ 636 հա:

“Շիրակի եւ Լոռու մարզերում տուժած 1716 հողօգտագործողներ 2013 թ-ին պետական օժանդակության ծրագրերով ստացել են 629 տոննա աշնանացան սերմացու՝ 100 մլն դրամ արժողությամբ: Ձեր հանձնարարությամբ այն պետք է վերադարձնեին այս տարի բերքահավաքից հետո, բայց հիմա մենք պետք է մեկ տարով հետաձգենք վերադարձը, մյուս տարի նոր որոշում պետք է ընդունենք”,– ասաց նախարարը:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը  հիշեցրեց, որ ինքն անձամբ է նախորդ շաբաթ այցելել կարկուտից տուժած համայնքներ եւ հավաստիացրեց,  որ պետք է աջակցեն գյուղացուն:

“Բայց ինձ համար անհասկանալի է, եթե այս տարի բերք չենք ստանալու, ինչպես են վերադարձնելու վարկերը: Խնդրում եմ պարոն Ջավադյան, փորձեք աջակցել վարկերի հարցում եւ փորձեք օգնել գյուղացիներին: Ներգրավեք մարզպետներին այս հարցում”,-ասաց Հովիկ Աբրահամյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ