29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Սա ուշացված թեմա է արդեն. ՀԱԿ պատգամավորը՝ նախագահի հայտարարությունից /վիդեո/

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՎՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը կարծում է, որ Քարվաճառի դիվերսիան, ինչպես նաև թշնամու վերջին շրջանի ակտիվությունը բխում է ոչ միայն չլուծված հիմնախնդրից, այլև երկրի՝ ներսում ու դրսում առկա թույլ դիրքերից: ”Լինելով ընդդիմադիր՝ այդուհանդերձ չեմ փորձելու բոլոր մեղքերը բարդեմ իշխանության վրա, բայց չեմ կարող չնշել, որ արտաքին աշխարհում մեր դիրքերի թուլացման պատճառը գործող իշխանություններն են՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց  Սարգսյանը՝ խոսելով այս հարցում իշխանությունների վարած քաղաքականությունից: ՛՛Եթե հնարավորություն է տրվում Ադրբեջանին մտածելու, որ կարող է ճնշման միջոցով Հայաստանին ինչ-որ պարտադրանքներ ներկայացնել, ապա դա ևս չեմ կարող չներկայացնել որպես մեղադրանք իշխանությանը՛՛,-հավելեց նա:

Պատգամավորի խոսքով՝ Հայաստանն իր շահերը չի կարողացել պաշտպանել արտաքին շփումների, հարաբերությունների մեջ և եթե մեր գործընկեր երկրները տեսնում են, որ մենք պատարստ ենք ամեն կարգի զիջոմների, նրանք խաղալու ավելի մեծ հնարավորություն ունեն և շարունակում են սպասարկել միայն ու միայն իրենց շահերը: ՛՛Դիվերսիայի շարունակական բնությը ահաբեկման մեթոդ է Հայաստանի նկատմամբ, որ փորձում են շատ շտապ լուծումների տանել Հայաստանին ԼՂ-ի հարցով, շահագրգիռ կողմերը բավականին շատ են, և եթե կարողանում են, ադրբեջանական դիվերսիաների միջոցով ճնշում են գործադրում՛՛:

Ինչ վերաբերում է ՌԴ-ի կողմից մեր հակառակորդ երկրին զենք վաճառելուն, ապա Լյուդմիլա Սարգսյանն ասաց, որ սրա վերաբերյալ պիտի նախագահը հայտարարություն աներ: Ըստ նրա՝  Լատինական Ամերիկա կատարած պետական այցի շրջանակներում արգենտինական ՛՛La Nation՛՛ և ՛՛Clarim՛՛ պարբերակններին տված հարցազրույցում Սերժ Սարգսյանի արած հայտարարությունն ուշացած էր:

Հիշեցնենք, որ նախագահն ասել էր, թե հայ ժողովրդին մտահոգում է ՌԴ կողմից զենքի վաճառքն Ադրբեջանին, թե մեր ժողովուրդը շատ է մտահոգվում, որ ռազմավարական գործընկեր ՌԴ-ը զենք է վաճառում Ադրբեջանին:

՛՛Սա ուշացված թեմա է արդեն, 1 ու կես առաջ պիտի այս մասին բարձրաձայնեինք, որ մեր գործընկեր երկիրը հասկանար, որ այստեղ կարող է դժգոհություն լինել, բայց ամեն ինչ հալած յուղի նման էր գնում Ռուսաստանի համար, եթե դու խնդիր չես, քեզ հետ ոչ մեկ հաշվի չի նստում, այդ թվում գործընկեր երկիրը՛՛:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ