12 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Օբաման անձամբ հայտարարել է ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցները

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Ռուսաստանից կոնկրետ գործողություններ է ակնկալում Ուկրաինայի ճգնաժամը կարգավորելու նպատակով։ Ըստ Օբամայի մինչ օրս Ռուսաստանը ոչ մի այնպիսի քայլ չի արել, որը նրանից սպասում է Արևմուտքը` հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Հունիսի 16-ի երեկոյան, Սպիտակ տանը, նախագահը հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ. ‘’Հաշվի առնելով Ուկրաինայում շարունակվող սադրանքները՝ ես այսօր հաստատել եմ ռուսական մի շարք խոշորագույն ընկերությունների և ֆինանսական ինստիտուտների նկատմամբ պատժամիջոցների նոր փաթեթը։ Մեր դաշնակիցների հետ ես մեկ անգամ չէ, որ հստակ հասկացրել եմ, որ Ռուսաստանը պետք է կանխի զենքի և գրոհայինների՝ Ուկրաինայի սահմանի հատումը, որ Ռուսաստանը պետք է կոչ անի անջատողականներին ազատել գերիներին և աջակցի կրակի դադարեցմանը, որ Ռուսաստանը պետք է ձգտի բանակցություններին և համաձայնի դիտորդների տեղակայմանը սահմանին’’,- նշել է Օբաման։

ԱՄՆ նոր պատժամիջոցները վերաբերում են Ռոսնեֆտ խոշոր ընկերությանը, Նովատեկ գազային ընկերությանը, Գազպրոմբանկին, Վնեշէկոնոմբանկին եւ մի քանի այլ ձեռնարկությունների, ինչպես նաեւ պաշտոնյաների: Պատժամիջոցներն արգելում են ռուսական ընկերություններին ամերիկյան վարկեր ստանալ 90 օրից ավելի ժամկետով:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ