07 Նոյեմբերի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ֆեմինիստուհին մերկացել է Ֆրանսիայի նախագահի առջեւ /վիդեո/

Փարիզում FEMEN-ի ակտիվիստուհին կրծքերը մերկացրել է եւ վազել դեպի Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա օլանդը, երբ վերջինը պատասխանելիս է եղել լրագրողների հարցերին: Նախագահի անվտանգության աշխատակիցները բռնել են աղջկան, սակայն վերջինը հասցրել է Օլանդին մի քանի խոսք ասել, մասնավորապես այն մասին, որ նա թերագնահատում է իրենց շարժման ուժը, հաղորդում է LifeNews-ը: ՛՛Պարոն նախագահ, դուք կարծում եք, թե ես […]

Լկտի սուտ է. մարզպետն՝ անշարժ գույք ձեռքբերելուց ու նոր պաշտոնից

՛՛Բացարձակ լկտի սուտ է՛՛,-լրագրողների հետ զրույցում մեկնաբանելով լուրերը, թե ինքը արտերկում անշարժ գույք է ձեռքբերել, ասաց Կոտայքի մարզպետ, Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը: ՛՛Լկտիություն է՛՛: Ինչ վերաբերում է լուրերին, թե ցանկանում է Տարածքային կառավարման նախարար նշանակվել, ասաց. ՛՛Իրականությանը չի համապատասխանում՛՛:

Երեւանի ավագանու նիստ է տեղի ունեցել

Երևանի ավագանին հոկտեմբերի 29-ին գումարված հերթական նիստում քվեարկությամբ հավանություն է տվել բանաստեղծ,  արձակագիր,  թարգմանիչ  Մնացական  Թարյանի, պատմաբան,  պատմական  գիտությունների դոկտոր,  պրոֆեսոր  Համբարձում  Կարապետյանի, ինչպես նաև լեզվաբան,  բանասիրական  գիտությունների  դոկտոր, պրոֆեսոր,  ակադեմիկոս  Սերգեյ  Աբրահամյանի  հիշատակը  հավերժացնող հուշատախտակներ տեղադրելու մասին որոշումների նախագծերին: Ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամները որոշ վերապահումներ ունեին օրակարգի Գարեգին Նժդեհի արձանի տեղադրման մասին որոշման […]

Իշխանափոխության տրամադրություններ Գյումրիում չկան. Շիրակի մարզպետ

՛՛Ոչ մի լարվածություն ես չեմ նկատում մեզ մոտ, շատ նորմալ է իրավիճակն, ավելի քան եղել է՛՛,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն՝ ի պատասխան հարցին, թե եռյակի հանրահավաքներից խուճապ չկա՞: Հարցին, թե չի կարծում, որ Գյումրիում այդ միջոցառումներն ավելի բուռն կարող են լինել, նա արձագանքեց. ՛՛Մինչև Գյումրիի հանրահավաքը նման խոսակցություններ շատ […]

Մահչուփյանի հայ լինելը կապ չունի նոր պաշտոնում նշանակվելու հետ. Դավութօղլու

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն անդրադարձել է իր գլխավոր խորհրդականի պաշտոնում պոլսահայ գրող, հրապարակախոս, «Աքշամ» թերթի սյունակագիր Էթյեն Մահչուփյանի նշանակման փաստին: Դավութօղլուն շեշտել է, որ Մահչուփյանին նման պաշտոնի նշանակելը ամենևին կապ չունի նրա հայկական ինքնության, հայ լինելու հետ, գրում է Ermenihaber.am-ը: «Իսկապես մտավորական մարդ է` օժտված իսկական խղճով»,- ըստ թուրքական «Հաբերազիմ» լրատվակայքի` ասել է Դավութօղլուն` հավելելով, […]

Պաշտոնյաների դեդավշինա գոյություն ունի՞. Փաշինյանը բարկացավ ու հեռացավ

Ազգային ժողովում 2015 թ-ի պետական բյուջեի նախագծի քննարկմանն այս պահին ներկայացնում են տեղական ինքնակառավարման մարմիններին հատկացվող բյուջեն: Քննարկումներին մասնակցում են բոլոր մարզպետները բացառությամբ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ու Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ վերջին երեք տարիների ընթացքում բյուջետային քննարկումների ժամանակ Տարոն Մարգարյանն ու Սուրիկ Խաչատրյանը չեն ներկայանում:  ՛՛Երեք տարի է, […]

Մարդը չի ուզեցել. մարզպետն՝ Արմեն Գևորգյանի հրաժարականից

՛՛Ես չգիտեմ է, ասում եք՝ ասում են, ո՞վ է ասում: Ես չունեմ նման տեղեկություն, այդ հրապարակումները հիմք չեն, որ ես այդպիսի կարծիք հայտնեմ՛՛,-ի պատասխան հարցին, թե տեղյակ է այն լուրերից, որ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը հրաժարական է տվել Սյունիքի մարզպետի պաշտոնում Սուրիկ Խաչատրյանի վերանշանակման պատճառով, ասաց Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը: Հարցին, թե տեղյակ է, թե […]

”Որևէ վատ բան չեմ նկատել”, ”շատ լավ՛՛. մարզպետները՝ Սուրիկ Խաչատրյանից

 ՛՛Հարցը տվեք նրանց, ովքեր ծրագիրն իրականցնում են, մեր համայնքներին հիմնականում չի վերաբերում, ընդամենը մի քանի համայնքների մասին է խոսքը՛՛,-Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը՝ խոսելով համայնքների խոշորացման մասին: Ինչ վերաբերում է Սյունիքի մարզպետի պաշտոնում Սուրիկ Խաչատրյանի վերանշանակմանն, ապա նա նշեց. ՛՛Շատ լավ եմ վերաբերվում՛՛: ՛՛Ես ասել եմ, որ աշխատանքի ընթացքում ես […]

Դարձյալ նույն երգն է երգվում, մենք լսել ենք. Հարությունյանն՝ ընդդիմությունից

՛՛Դա ակնհայտ է, և դրա մասին խոսել ենք, այլ խնդիր է, որ ցանկացած համագործակցություն ենթադրում է երկկողմանի աշխատանք, երկու կողմից պետք է լինի ցանկություն աշխատանք կատարելու՛՛,-Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն՝ի պատասխան հարցին, թե Կառավարությունը եռյակի հետ բանակցություններ չի ցանկանում վարել: ՛՛Մենք արդեն ունեցել ենք նման փուլ, եթե հիշում […]

Արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն չկա. ԿԸՀ

՛՛Որևէ արտահերթ ընտրության չենք պատրաստվում՛՛,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն՝ ի պատասխան հարցին, թե ընդդիմությունը պահանջում է արտահերթ ընտրություններ, արդյոք ԿԸՀ-ն նախապատրաստվո՞ւմ է նման ընտրություններ անցկացնել: ՛՛Մենք առաջիկայում ունենք տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններ: Մի քանի համայնքներում անցկացվելու են արտահերթ ընտրություններ, դեկտեմբերին ունենք ՏԻՄ համար հերթական ընտրությունների սահմանված օր: Որևէ այլ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի

Ամենաընթերցված