15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

”Որևէ վատ բան չեմ նկատել”, ”շատ լավ՛՛. մարզպետները՝ Սուրիկ Խաչատրյանից

 ՛՛Հարցը տվեք նրանց, ովքեր ծրագիրն իրականցնում են, մեր համայնքներին հիմնականում չի վերաբերում, ընդամենը մի քանի համայնքների մասին է խոսքը՛՛,-Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը՝ խոսելով համայնքների խոշորացման մասին: Ինչ վերաբերում է Սյունիքի մարզպետի պաշտոնում Սուրիկ Խաչատրյանի վերանշանակմանն, ապա նա նշեց. ՛՛Շատ լավ եմ վերաբերվում՛՛: ՛՛Ես ասել եմ, որ աշխատանքի ընթացքում ես որևէ վատ բան նրա կողմից չեմ նկատել՛՛:

Դիտարկմանը, թե  նրա պաշտոնավարկան տարիներին քրեական դեպքեր են գրանցվել, նորմա՞լ է դա համարում, մարզպետը ասաց, որ վաղուց է այդ համակարգից դուրս եկել  ու հեռացավ՝ չաբացատրելով ինչ ի նկատի ուներ:  

Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը ևս ասաց, որ լավ է վերաբերում, և դա պատճառաբանեց նրանով, որ Սուրիկ Խաչատրյանը շատ բաներ է արել երկրի համար, մասնակցել է պատերազմին ու արյուն է թափել:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ