21 Նոյեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Դարձյալ նույն երգն է երգվում, մենք լսել ենք. Հարությունյանն՝ ընդդիմությունից

՛՛Դա ակնհայտ է, և դրա մասին խոսել ենք, այլ խնդիր է, որ ցանկացած համագործակցություն ենթադրում է երկկողմանի աշխատանք, երկու կողմից պետք է լինի ցանկություն աշխատանք կատարելու՛՛,-Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն՝ի պատասխան հարցին, թե Կառավարությունը եռյակի հետ բանակցություններ չի ցանկանում վարել:

՛՛Մենք արդեն ունեցել ենք նման փուլ, եթե հիշում եք՝ իշխանափոխություն, անհապաղ արտահեթ ընտրություններ: Եթե դարձյալ նույն երգն է, որը մենք լսել ենք՝ կարծում եմ, որևէ համագործակցության մասին գոնե այդ ոլորտում իմաստ չունի խոսել, իսկ գործի վերաբերյալ՝ օրենքների, նոր ծրագրերի, այն բարեփոխումների, որ մենք փորձում ենք իրականացնել, նրանց բացասական կողմերի կամ վտանգների տեսակետից, որ մենք փորձում ենք վեր հանել, իհարկե, պատրաստ ենք համագոծակցել, և ԱԺ-ն հենց դրա համար է՛՛,-շեշտեց նա: 

Դիտարկմանը, որ նախորդ դեպքի հետ զուգահեռներ անցնացնելուց առաջ, երբ իշխանությունն ու ընդդիմությունը գնացին բանակցությունների, որը ձախողվեց, հաշվի չի՞ առնվում, որ նախորդում ճնշումն այդքան մեծ չէր, ինչպես այս անգամ է, երբ ըստ գնահատակնների՝ ընդդիմությունն ավելի ուժեղ է, Դավիթ Հարությունյանը պատասխանեց. ՛՛Գնահատականները կարող են տաբերվել, ես չեմ կարող կիսել առնվազն ձեր տեսանկյունը, որ դա լուրջ փաստարկ է՝ բանակցային սեղանի շուրջ համատեղ աշխատանքի համար՛՛:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ