07 Նոյեմբերի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մոտ 34 միլիոն եվրո դրամաշնորհ ենք ստանալու

ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին 2015թ-ի պետական բյուջեի նախագծի քննարկմանը Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը տեղեկացրեց, որ ԵՄ-ից ակնկալում են որպես աջակցություն երկու աղբյուրներից գումար ստանալ՝ նպատակային դրամաշնորհների ձևով և ուղղակի դրամաշնորհների: Ընդ որոշում՝ նպատակային դրամաշնորհը կկազմի 14 մլն 387 000 եվրո, իսկ ուղղակի դրամաշնորհը՝ 20մլն: ՛՛ԵՄ-ից ստանալու […]

Եռյակը նահանջում է

Մենք երկար ժամանակ չունենք սպասելու. Հայաստանի տնտեսական իրավիճակը շատ ծանր է, օրեցօր վատանում է ժողովրդի սոցիալական վիճակը: Պաշտոնական թվերով 32 տոկոս աղքատությունն իրականում ողբերգություն է: Մեզ անհրաժեշտ են արագ և խորքային լուծումներ: Ոչ ոք այլևս չի հավատում դատարկ խոստումներին և հավաստիացումներին: Եթե այս անորոշության և հետընթացի պրոցեսը շարունակվի, մեր երկիրը կդադարի տարածաշրջանում մրցունակ լինել: Կարծում […]

Ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացմանն այլընտրանք չկա. Շարմազանովը՝ ղազախ պատգամավորներին

Հոկտեմբերի 30-ին ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Ղազախստան-Հայաստան բարեկամության խմբի անդամներին: Հանդիպմանը ներկա էին Հայաստան-Ղազախստան բարեկամության խմբի ղեկավար Գարեգին Նուշիկյանը եւ Հայաստանում Ղազախստանի դեսպան Այիմդոս Բոզժիգիտովը: Ողջունելով ղազախ գործընկերներին` Էդուարդ Շարմազանովը կարեւորել է միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումն ու սերտացումը, ինչին կարող են հատկապես նպաստել բարեկամության խմբերի արդյունավետ համագործակցությունն ու փոխայցերը: Զրույցի ընթացքում անդրադարձ […]

Թուրք նախարարը Ֆրանսիայի խորհրդարանում ժխտել է Հայոց ցեղասպանությունը

Թուրքիայի եվրամիության (ԵՄ) հարցերով նախարար և եվրաանդամակցության բանակցային գործընթացում Անկարայի գլխավոր բանագնաց Վոլքան Բոզքըրը ելույթ է ունեցել Ֆրանսիայի խորհրդարանի ԵՄ հանձնաժողովում: Լրագրողներից մեկը հարց է տվել Հայոց ցեղասպանության մասին: Ի պատասխան թուրք պաշտոնյան ասել է, որ իրենք դեմ են, երբ 1915-ին տեղի ունեցածի վերաբերյալ որոշումներ են կայացնում քաղաքական գործիչները, գրում է Ermenihaber.am-ը: Բոզքըրը ներկաներին հիշեցրել […]

Դատախազը չմեկնաբանեց Աղվան Հովսեփյանի տեսակետը

Կառավարության նիստից հետո ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը  հորդորեց  Շանթ Հարությունյանի դատավճռի մեջ քաղաքական ենթատեքստ չփնտրել: “Ես չեմ տեսնում քաղաքական ենթատեքստ, ես չեմ կարող տեսնել քաղաքական ենթատեքստ, որովհետեւ քրեական հետապնդման հարուցման եւ քրեական հետապնդման գործընթացում որեւէ քաղաքական գործոն կամ որեւէ քաղաքական ենթատեքստ չի կարող լինել: Ամբողջ գործը բավականին հիմնավորված, պատճառաբանված եւ բոլոր տեսագրությունները ապացույցներով հագեցած […]

Հայաստանում օրենսդրական գործընթացը պետք է ավելի ճկուն եւ մասնակցային լինի

Օրենսդրական գործընթացը Հայաստանի Հանրապետությունում պետք է ավելի ճկուն եւ մասնակցային լինի՝ նշվում է Երեւանում 2014թ. հոկտեմբերի 30-ին ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) կողմից ներկայացված գնահատման զեկույցում: ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի հետ համատեղ կազմակերպված շնորհանդեսին մասնակցում էին ներկայացուցիչներ ՀՀ Ազգային ժողովից, ՀՀ կառավարությունից, պետական հաստատություններից, միջազգային եւ հասարակական կազմակերպություններից: ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական խնդրանքով […]

“Ես պիտի չասեի, այլ դուք….”. վարչապետը՝ նախարարի

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացրեց օրենքի նախագիծ, ըստ, որի պետք է փոփոխություններ կատարվեր Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին օրենքում: Փոփոխությունները ներկայացնելու ժամանակ նախարարը օրենքի մի քանի դրույթ բաց թողեց եւ անցավ հաջորդ օրենքին: Սա բարկացրեց վարչապետին եւ Հովիկ Աբրահամյանը  սկսեց մանրամասնել օրենքը: Վարչապետի հավաստմամբ, ըստ […]

Քոչարյանը մի քիչ քմահաճ է…/վիդեո/

՛՛Հայը փորձած թանը անփործ մածունի հետ չի փոխի կամ հակառակը, գիտի՝ Տեր-Պետրոյանն ով է, և ընտրողների մեծ զանգվածը, որ երազանքով է  հիշում սոցիալաիստական կուշտ կյանքը, Տեր-Պետրոսյանին է մեղադրում ԽՍՀՄ-ի քայքայման մեջ՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:  Ինչ վերաբերում  է երկրորդ նախագահի վերադարձի հավանականությանն, ապա նա նկատեց. ՛՛Քոչարյանը մի քիչ քմահաճ է, նա հայտարարել է՝ […]

Որոշակի հարստություն, եթե կարելի է այդպես անվանել, ունեմ. Լոռու մարզպետ

՛՛Հա՞, լավ է՛՛,-Ազգային ժողովում լրագրողի դիտարկմանը, թե ինքն ամենահարուստ մարզպետն է՝ ըստ ներկայացված հայտարարագրի, ասաց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը: ՛՛Ես չգիտեմ՝ ինչ հարստության մասին է խոսվում, բայց այն ինչ ունեմ, հայտարարագրել եմ, որևէ բան չեմ թաքցրել՛՛: Հարցին, թե միգուցե մյուս գործընկերներն են քիչ հայտարարագրել, նա արձագանքեց. ՛՛Չեմ կարծում, որ իմ գործընկերներն ինչ-որ բան թաքցնեն՛՛: Իր […]

Երևի տեղափոխվեմ ձեր մարզ ապրելու. Միքայել Մելքումյանն՝ Արագածոտնի մարզպետին

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը 2015թ-ի բյուջեի քննարկման ժամանակ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանից հետաքրքրվեց, թե 3-4 տարվա ընթացքում մարզում ինչ ծավալի ներդրումներ են իրականացվել և խնդրեց ներկայացնել արտագաղթի, աղքատության, գործազրկության տվյալները:Մարզպետը նշեց, թե 2011-2014թթ-ին 37-40 մլրդ ներդրումներ են կատարվել մարզում՝ բյուջեով և այլ ներդրումային ծրագրերով:  ՛՛Մեր մարզում բավական մեծ ներդրումներ են կատարվել, որովետև, եթե […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի

Ամենաընթերցված