21 Նոյեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Որոշակի հարստություն, եթե կարելի է այդպես անվանել, ունեմ. Լոռու մարզպետ

՛՛Հա՞, լավ է՛՛,-Ազգային ժողովում լրագրողի դիտարկմանը, թե ինքն ամենահարուստ մարզպետն է՝ ըստ ներկայացված հայտարարագրի, ասաց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը: ՛՛Ես չգիտեմ՝ ինչ հարստության մասին է խոսվում, բայց այն ինչ ունեմ, հայտարարագրել եմ, որևէ բան չեմ թաքցրել՛՛:

Հարցին, թե միգուցե մյուս գործընկերներն են քիչ հայտարարագրել, նա արձագանքեց. ՛՛Չեմ կարծում, որ իմ գործընկերներն ինչ-որ բան թաքցնեն՛՛: Իր ունեցվածքի մասին մարզպետն ասաց, որ որոշակի ընտանեկան բիզնես ունեն, որն, իհարկե, իր անունով չի գրանցված: ՛՛Բնականաբար, իմ աշխատած տարիներն, իմ տարիքը հնարավորություն են տալիս, որ ես նախկինում զբաղվեի բիզնեսով, և որոշակի, եթե կարելի է հարստություն անվանել, ունեմ՛՛,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ