15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Երևի տեղափոխվեմ ձեր մարզ ապրելու. Միքայել Մելքումյանն՝ Արագածոտնի մարզպետին

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը 2015թ-ի բյուջեի քննարկման ժամանակ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանից հետաքրքրվեց, թե 3-4 տարվա ընթացքում մարզում ինչ ծավալի ներդրումներ են իրականացվել և խնդրեց ներկայացնել արտագաղթի, աղքատության, գործազրկության տվյալները:
Մարզպետը նշեց, թե 2011-2014թթ-ին 37-40 մլրդ ներդրումներ են կատարվել մարզում՝ բյուջեով և այլ ներդրումային ծրագրերով: 

՛՛Մեր մարզում բավական մեծ ներդրումներ են կատարվել, որովետև, եթե հիշում եք, հինգ, վեց տարի առաջ բնակիչները ներդրումների հետ խնդիրներ ունեին և նույնիսկ 40-30 դրամով էին հանձնում, հիմա մարզում կառուցվել է երեք գործարան և ընդհանրապետ մթերման խնդիր չկա, տարեկան մարզում 35 հազար տոննա պտուղ բանջարեղեն է մթերվոմ՛՛:

Ինչ վերաբերում է արտագաղթին, ապա մարզպետը վստահեցրեց՝ ահագնացող լուրջ խնդիրներ չկան: ՛՛Պարոն մարզպետ, ձեր ասածներից այնպես դուրս եկավ, որ ես երևի պլաններս փոխեմ, տեղափոխվեմ՝ ձեր մարզ ապրելու՛՛,- ասաց Միքայել Մելքումյանը, ում դիտարկումը դահլիճում ծիծաղի առիթ դարձավ:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ