17 Մայիսի, Saturday, 2025
KFC

Թուրք նախարարը Ֆրանսիայի խորհրդարանում ժխտել է Հայոց ցեղասպանությունը

Թուրքիայի եվրամիության (ԵՄ) հարցերով նախարար և եվրաանդամակցության բանակցային գործընթացում Անկարայի գլխավոր բանագնաց Վոլքան Բոզքըրը ելույթ է ունեցել Ֆրանսիայի խորհրդարանի ԵՄ հանձնաժողովում: Լրագրողներից մեկը հարց է տվել Հայոց ցեղասպանության մասին: Ի պատասխան թուրք պաշտոնյան ասել է, որ իրենք դեմ են, երբ 1915-ին տեղի ունեցածի վերաբերյալ որոշումներ են կայացնում քաղաքական գործիչները, գրում է Ermenihaber.am-ը:

Բոզքըրը ներկաներին հիշեցրել է պատմաբանների հանձնաժողով ստեղծելու Թուրքիայի արած առաջարկի մասին:

«Այդ հանձնաժողովում թող լինեն ֆրանսիացի, կանադացի, հայ, թուրք մասնագետներ: մենք ասել ենք, որ կընդունենք նման տարբերակը: Մենք նաև ասել ենք, որ եթե հանձնաժողովն ուսումնասիրի Թուրքիայի, հայաստանի, Չիկագոյի, Բոստոնի արխիվները և գա որևէ եզրակացության, մենք կընդունենք այդ եզրակացությունը»,- ըստ թուրքական «Հաբերքիփ» լրատվակայքի` ասել է թուրք նախարարը:

Վերջինս պնդել է, թե Թուրքիան իր պատմության մեջ ամոթալի էջ չունի` շարունակելով պաշտոնական Անկարայի` գրեթե մեկ դար ձգվող ժխտողական քարոզչությունը:

Ermenihaber.am

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ