05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Պաշտոնյաների դեդավշինա գոյություն ունի՞. Փաշինյանը բարկացավ ու հեռացավ

Ազգային ժողովում 2015 թ-ի պետական բյուջեի նախագծի քննարկմանն այս պահին ներկայացնում են տեղական ինքնակառավարման մարմիններին հատկացվող բյուջեն: Քննարկումներին մասնակցում են բոլոր մարզպետները բացառությամբ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ու Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ վերջին երեք տարիների ընթացքում բյուջետային քննարկումների ժամանակ Տարոն Մարգարյանն ու Սուրիկ Խաչատրյանը չեն ներկայանում: 

՛՛Երեք տարի է, մենք միասին քննարկում ենք բյուջեի նախագիծը, բյուջեի կատարման հաշվետվությունները, և երեք տարի է ես այս մարդկանց դահլիճում չեմ տեսնում: Կա ԱԺ նախագահի կողմից ստորագրված ժամանակացույց, որտեղ գրված է, որ այսօրվա քննարկմանը, ինչպես երեք տարի շարունակ, հրավիրված են Տարոն Մարգարյանն ու ՀՀ մարզպետները: Ես երեք տարի պարտաճանաչ մասնակցում եմ այս նիստերին և երեք տարի ոչ մի անգամ չեմ տեսել Տարոն Մարգարյանին ու Սուրիկ Խաչատրյանին: Ի՞նչ է սա նշանակում: Մյուս մարզպետները պարտաճանաչ գալիս են՛՛,-ասաց Փաշինյանն ու շարունակեց.

՛՛Ես չեմ հասկանում՝ Հայաստանում պաշտոնյաների դեդավշինա նույնպես գոյություն ո՞ւնի, կռուտոյ պաշտոնյաները չե՞ն գալիս ոչ պրիստիժնի տեղեր, գալիս են, կներեք ինձ, առավել ոչ արտոնյալները: Կամ գուցե նրանք, ովքեր պատմագիտության դոկտորի կոչում ունեն կամ գիտությունների թեկնածու են, նման մարդկանց հարմար չէ՞ այս քննարկումներին մասնակցելը: Երեք տարի շարունակ ես այս հարցը բարձրացրել եմ և երեք տարի ինձ ասել են, որ պարոն Մարգարյանը կարևոր գործ ունի, պարոն Խաչատրյանը կարևոր գործ ունի… Ստացվում է, որ հավաքվել ենք կարևոր գործեր չունեցողներո՞վ՛՛:

Փաշինյանը հայտարարեց, որ ինքը ևս կարևոր գործեր ունի ու մեծ ցավով պիտի լքեմ այս քննարկումը: ՛՛Իսկ եթե կներկայանան այս քննարկմանն, իմ հեռախոսի համարն ունեք, տեղեկացրեք, ես իմ կարևոր գործերը կդնեմ մի կողմ ու կներկայանամ այս շատ կարևոր քննարկմանը: Ցտեսություն, արդյունավետ քննարկում եմ մաղթում ու նորանոր հաջողություններ կառավարման ոլորտում՛՛,- ասաց Նիկոլ Փաշինյանն ու հեռացավ:

Նիստը վարող ֆինանսաբյուջետային հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանն էլ հորդորեց Նիկոլ Փաշինյանին քննարկումներին հարիր բառապաշար կիրառել:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ