Մարդը չի ուզեցել. մարզպետն՝ Արմեն Գևորգյանի հրաժարականից
՛՛Ես չգիտեմ է, ասում եք՝ ասում են, ո՞վ է ասում: Ես չունեմ նման տեղեկություն, այդ հրապարակումները հիմք չեն, որ ես այդպիսի կարծիք հայտնեմ՛՛,-ի պատասխան հարցին, թե տեղյակ է այն լուրերից, որ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը հրաժարական է տվել Սյունիքի մարզպետի պաշտոնում Սուրիկ Խաչատրյանի վերանշանակման պատճառով, ասաց Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը:
Հարցին, թե տեղյակ է, թե ինչու փոխվարչապետը հրաժարական տվեց, նա պատասխանեց. ՛՛Մարդը չի ուզեցել, ուզեցել է այլ բնագավառում աշխատել, բառացի մեկնաբանել է, ասել է, որ չի ուզում, այլ աշխատանքի է անցնում: Ինքը ներկայացրել է, ես մնացած վարկածները հո չեմ մեկնաանելո՞ւ՛՛:
Դիտարկանը, որ բնական է՝ չէր ասի, որ Սուրիկ Խաչատրյանի պատճառով է հրաժարական տալիս, նա ասաց. ՛՛Բայց ինչո՞ւ պիտի այդ պատճառով հրաժարական տար, ես չեմ հասկանում՛՛: