06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Իշխանափոխության տրամադրություններ Գյումրիում չկան. Շիրակի մարզպետ

՛՛Ոչ մի լարվածություն ես չեմ նկատում մեզ մոտ, շատ նորմալ է իրավիճակն, ավելի քան եղել է՛՛,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն՝ ի պատասխան հարցին, թե եռյակի հանրահավաքներից խուճապ չկա՞: Հարցին, թե չի կարծում, որ Գյումրիում այդ միջոցառումներն ավելի բուռն կարող են լինել, նա արձագանքեց. ՛՛Մինչև Գյումրիի հանրահավաքը նման խոսակցություններ շատ էին գնում, հիշում եք, բայց հանրահավաքը ցույց տվեց, որ նման տրամադրություններ Գյումրիում չկան՛՛:

Ինչ վերաբերում է նրան, թե ով է մեղավոր, որ Գյումրում սոցիալական առումով վատ վիճակ է, ապա մարզպետը նկատեց. ՛՛Մեղավորությունը շատ սուր է ասված, Գյումրիի վրա այդ նույն իշխանությունները մեծ ծախսեր են արել ու շարունակում են անել, և մեծ աշխատանք է կատարվել Գյումրիում ու կատարվում է: Այլ բան է, որ կան ահագին անելիքներ: Կան սոցիալական խնդիրներ, համեմատած մյուս մարզերի հետ՝ կան աշխատատեղերի խնդիրներ, արտագաղթ, աղքատություն և այլն, բայց բերեք մի քիչ օբյեկտիվ նայենք: Օրինակ՝ աշխատատեղերի հարցում իշխանությունների դերն ինչքա՞ն է, ավելի շատ մասնավորը պետք է ստեղծի՛՛:

Դիտարկմանը, որ մասնավորի համար բարենպաստ պայմաններ չկան, Ֆ. Ցոլակյանն արձագանքեց. ՛՛Հանրապետության բոլոր տեղերն այսօր նույն պայմաններն են, չի կարելի առանձնացնել: Ես օրինակ այդքան էլ կողմ չեմ այդ առանձնացումներին, եթե մենք ասում ենք՝ շատ լուրջ խնդիր է սահմանամերձ համայքնների խնդիրը, ես ավելի ընդունում եմ, որ առաջնահերթ այդ խնդիրը պետք է լուծվի, քան թե Շիրակի մարզի սահմանապահ գյուղերը՛՛:

Դիտարկմանը, որ ամեն դեպքում աղքատության թվով առաջին տեղը Շիրակի մարզն է, մտավախություն չկա՞, որ բոյկոտ կլինի, Ֆելիքս Ցոլակյանը պատասխանեց. ՛՛Ոչ, ոչ՛՛: Ըստ նրա՝ մարդիկ ոտքի չեն կանգնի՝ իշխանափոխություն պահանջելու : ՛՛Ես գտնում եմ, որ չի լինելու՛՛: Ինչ վերաբերում է ընդդիմության շտաբներին, որոնց բացման մասին հայտարարել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, Շիրակի մարզպետն ասաց, որ այդ մասին տեղեկություն չունի. ՛՛Չկա այդպիսի բան, այսօր դեռ չեմ տեսել, չեն բացել, ի՞նչ եք ուզում վայ՛՛: 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ