25 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Մահչուփյանի հայ լինելը կապ չունի նոր պաշտոնում նշանակվելու հետ. Դավութօղլու

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն անդրադարձել է իր գլխավոր խորհրդականի պաշտոնում պոլսահայ գրող, հրապարակախոս, «Աքշամ» թերթի սյունակագիր Էթյեն Մահչուփյանի նշանակման փաստին: Դավութօղլուն շեշտել է, որ Մահչուփյանին նման պաշտոնի նշանակելը ամենևին կապ չունի նրա հայկական ինքնության, հայ լինելու հետ, գրում է Ermenihaber.am-ը:

«Իսկապես մտավորական մարդ է` օժտված իսկական խղճով»,- ըստ թուրքական «Հաբերազիմ» լրատվակայքի` ասել է Դավութօղլուն` հավելելով, որ նմանատիպ քայլերը պետք է դիտել երկրի «վերանորոգման գործընթացի» համատեքստում:  

Հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնում նշանակված Էթյեն Մահչուփյանը ծնվել է 1950 թվականին Ստամբուլում: Նա առաջին ոչ քրիստոնյան է, ում վստահվել է նման բարձր պաշտոն: Բարձրագույն կրթությունը ստացել է Ստամբուլի Բողազիչի համալսրարանի քիմիայի ֆակլուտետում: Այնուհետև Անկարայի համալսարանում մասնագիտացել է միջազգային տնտեսագիտության ոլորտում և 1977-1980թթ. դասավանդել նույն համալսարանում:

Ermenihaber.am

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ