01 Օգոստոսի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ի վերջո որտե՞ղ է “Դաշնակցությունը”. Չորրորդ իշխանություն

ՀՅԴ-ն մեկնաբանել է, թե վերջին շրջանում ՀՅԴ-ի տեսակետներն ու մոտեցումները գրեթե բոլոր հարցերում տարբերվում են այլ ընդդիմադիրների տեսակետներից: Lրագրողների հետ զրույցում Արմեն Ռուստամյանը շտապել է հանգստացնել, թե իրենց տեսակետները հաճախ տարբերվում են ոչ միայն ընդդիմադիրների, այլ նաեւ իշխանական ուժերի տեսակետներից: ՛՛Մենք միշտ ինքնուրույն քաղաքական գիծ ենք վարել, եւ կան հարցեր, որոնց վերաբերյալ ունեցած մեր մոտեցումները […]

Պարտավոր են պետական ու ազգային շահը վեր դասել նեղխմբակային շահերից. ԱՍԱԼԱ-ի մարտիկները պահանջում են

Հայտարարություն Մենք` ներքեւը ստորագրողներս` Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի (ԱՍԱԼԱ) ՀՀ-ում եւ ԼՂՀ-ում բնակվող նախկին քաղբանտարկյալներ եւ վետերաններ, մեր խոր մտահոգությունը հայտնելով ս. թ. հունվարի 31-ին Բերձորի մերձակայքում տեղի ունեցած ցավալի ու ամոթալի դեպքերի առթիվ, 1. Կոչ ենք անում բոլորին` ցուցաբերել զսպվածություն, զգոնություն եւ հեռու մնալ մթնոլորտը էլ ավելի շիկացնելու ամեն քայլից ու հայտարարությունից: 2. […]

Կրկնություն էր. Հրապարակ

ԲՀԿ-ի երկար սպասված խորհրդաժողովում Գագիկ Ծառուկյանի ելույթն անմիջապես տեղադրվեց համացանցում: ”Հրապարակը՛՛ փորձել է այդ ելույթի կապակցությամբ լսել իշխանության ներկայացուցիչների կարծիքները, սակայն մինչ ուշ երեկո ՀՀԿ-ական պատգամավորները, պատճառաբանելով իրենց ՛՛հագեցած՛՛ գրաֆիկը, հրաժարվում են մեկնաբանություններ տալուց:  Մինչդեռ Ծառուկյանի ելույթը հոկտեմբերին Ազատության հրապարակում հնչեցրած ելույթի գրեթե կրկնությունն էր: Ծառուկյանը կրկին իշխանության հրաժարականի պահանջ չդրեց: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա […]

Դա մի փոքրիկ տհաճ էպիզոդ էր. ԼՂՀ փոխվարչապետը անդրադարձավ Բերձորի դեպքերին /վիդեո/

՛՛Կարծում եմ դա մի փոքրիկ տհաճ էպիզոդ էր, որ տեղի ունեցավ մեր կյանքում: Մենք հզոր ենք և առավել ևս, երբ առկա է կարևոր ռազմավարական նշանակության խնդիր՛՛,-Արցախում կայացած ճեպազրույցի ժամանակ Բերձորի դեպքերին անդրադարձավ  ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը: Աղաբեկյանը խոսեց նաև սահմանային լարվածության մասին: Մանրամասները՝ տեսանյութում:

“Ստամոքսից վեր իրենց գլուխը չեն ճանաչում”

՛՛Արաբո՛՛ ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը մասնակցեցե ԲՀԿ հրավիրած խորհրդաժողովին: Երկրում ստեղծված այս իրավիճակի համար, ազատարամտիկի խոսքով` մեղավոր են բոլորը: ՛՛Ե՛վ ընդդիմությունը, և՛ իշխանությունը, և՛ մտավորականությունը, և՛ աշխարհի բոլոր հայերը: Մենք պայքարի դուրս եկանք, որ հայրենիք ունենանք, որ հայի պատիվը ետ բերենք: Մենք ուզում էինք երկիր ստեղծել, որ հայի անձնագիրը բացելուց փշաքաղվեին, հասկանային, որ մենք ուննեք ժողովուրդ, […]

Նախագահն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին և ՌԴ դաշնային միգրացիոն ծառայության ղեկավարին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային և ՌԴ դաշնային միգրացիոն ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկուն, ովքեր Հայաստան են ժամանել մասնակցելու անօրինական միգրացիայի դեմ պայքարի հարցերով ՀԱՊԿ անդամ պետությունների իրավասու մարմինների ղեկավարների կոորդինացիոն խորհրդի նիստին: Նախագահը ողջունել է նիստի անցկացումը Երևանում, կարևորել օրակարգի շրջանակներում նախատեսված հարցերի համատեղ քննարկումը […]

Ես կոմպլեքսավորված չեմ. Մարտուն Գրիգորյանը՝ գյումրեցի ցուցարարների կալանավորումից /վիդեո/

՛՛Դա բացարձակապես իրականության հետ կապ չունեցող բան է՛՛,-այսօր ԲՀԿ-ի խորհրդաժողովի ժամանակ Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության գյումրեցի պատգամավոր Մարտուն Գրիգորյանն՝ արձագանքելով իրեն ուղղված մեղադրանքներին, թե Գյումրիի բախումների ժամանակ նա քաղաքացիների կողքին էր, սակայն հիմա չի հետևում, թե ինչու է ոստիկանությունը ձերբակալում ցույցի մասնակիցներին, այցելում տներ: Նշենք, որ Գյումրիի բախումների քրեական գործով ձերբակալվել է […]

Իշխանափոխություն՝ առանց ցնցումների

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանն այսօր ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հրավիրած խորհրդաժողովի ժամանակ նշեց, որ երկիրը հասել է այնպիսի վիճակի, որից կարելի է դուրս գալ արմատական փոփոխությունների միջոցով: Մարգարյանն ասաց, թե սա բարդ խնդիր է, ենթադրում է անձնական, քաղաքական ամբիցիաների հրաժարում, հակառակ դեպքում գործընթացը դատապարտված է ձախողման: ՛՛Այլ հարց է՝ ինչ ճանապարհով ենք հասնելու սրան: […]

՛՛Վարիչ մեքենան մտել է մի թունել, որի վերջում լույս չի երևում՛՛

Երդվյալ ազատամարտիկների միությունն իր ներկայացուցչական կազմով նույնպես մասնակցում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հրավիրած ոչ իշխանական քաղաքական և հասարակական ուժերի խորհրդաժողովին:՛՛Մեր միությունը չհանդիսանալով քաղաքական կառույց, չի կարող անտարբեր լինել մեր երկրին վերաբերող հարցերի նկատմամբ: Բարձրացված ժողովրդական ալիքի բուն պատճառը երկրում տիրող սոցիալական անարդարությունն ու ոտնահարված արժանապատվությունն է, որը երկրի ճակատագիրը դրել է հարցականի տակ: Հատկանշական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի