09 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

«Դու ցարի բոգ ես, ինչ ես, դու ո՞վ ես…»

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում 1/3-ի նախաձեռնությամբ քննարկվող կառավարման ճգնաժամի հաղթահարման նախագծի քննարկմանը բացատրեց, թե ինչու է ընդդիմությունը 20 տարի իշխանափոխություն խոստանում, բայց այդպես էլ իշխանափոխություն տեղի չի ունենում: Նա նկատեց, թե ինքը 20 տարի անձամբ է մասնակցել ընդդիմադիր գործընթացներին, մի դեպքում որպես լրագրող, մյուս դեպքում՝ քաղաքականությամբ զբաղվող անձ:

«Իմ հետևությունը միանշանակ է՝ Հայաստանում քսան տարի չի լինի իշխանափոխություն, քանի որ Հայաստանում չի ձևավորվել իստիտուցիոնալ ընդդիմություն»,-ասաց նա և կետերով փորձեց բացատրել, թե ինչ է դա:

«Առաջին՝ մենք կոչում ենք դա ապագայի ծրագիր, այսինքն՝ ունենա հստակ ծրագիր, մարդկանց բացատրել, թե այսօրվա ահավոր, վատ, ծայրահեղ վատ վիճակը ինչպես պետք է փոխել, ճգնաժամի հաղթահարման ճանապարհային քարտեզ է պետք ունենալ՝ հստակ հասկանալի մինչև վերջին քաղաքցուն»,-ասաց նա:

Երկրորդ կետն, ըստ նրա, սուպեր լիդերների ինստիտուտը պետք է փոխարինել սուպեր թիմերի ինստիտուտով: «Ինչու պետք է սուպերլիդերը իրավունք ունենա որոշում կայացնել 100 000ավոր մարդկանց փոխարեն, դու ո՞վ ես, ի՞նչ ես, որ այդքանի տեղը որոշում ես, դու ցար ի բոգ ես ինչ ես»,-ասաց նա և հստակեցրեց, թե իր բարձրացրած հարցը մեկ անձի չի վերաբերում: «Սա նույնն է, թե քաղաքական լիդերից պահանջենք դուրս գա հարթակ ու հազար կգ ծանրաձող բարձրացնի, ինչքան ուզում է ուժեղ լինի, խելացի, դա մի մարդու բան չի»,-ասաց նա և նշեց, թե չի ասում լիդեր չպետք է լինի, բայց «պետք է լինի առաջինը հավասարների մեջ բանաձևով պետք է գործի»,-ասաց նա և նշեց, ինչ է ամենավերջին հիմարությունն էլ, ուրեմն ասեն իրենք ճիշտ են»:

 Փաշինյանը նկատեց, թե պետք է ապագա ստվերային կառավարություն ունենա ընդդիմությունը, ասի, թե այս ֆինանսների նախարարին ով է փոխարինելու: Երրորդ կետը՝ պետք է ունենալ ինստիտուցիոնալ կառույցներ ամբողջ հանրապետություններով և մասնակցեն քաղաքական պրոցեսներին, ընտրություններին բոլոր տեղամասերում ունենալով գոնե մեկական վստահված անձ:

Փաշինյանին զարմացնում է, երբ հանկարծ ընդդիմությունը հիշում է, որ իշխանությունը բիրտ է, կոռումպացված. «Տնաշեններ, բա քսան տարի է ասում ենք, ամենավատ իշխանություն է՝ մարդասպան, հանցագործ, չգիտեինք»: «Երբ որ այդ բիրտ իշխանությունը գալիս է, ասում է՝ պետք է դուրս գա քաղաքականաությունից, ատրճանակն էլ գլխներիս է պահում, եթե մենք չգիտենք՝ ինչ ենք անելու, այդ իշխանությունն ու այդ ատրճանակը ոնց ենք վերցնելու ու իրա որտեղն ենք մտցնելու, ուրեմն մենք չունենք իրավունք՝ այս ժողովրդին ամեն անգամ տանել քարշ տալ հրապարակներով, վերջում էլ ասենք՝ իշխանությունը բիրտ է: Այո, բիրտ է, հանցագործ, մարդասպան, բայց իշխանության մասին նորություն չենք կարող ասել, հիմա ժամանակն է ընդդիմության ձախողումների մասին խոսել»,-եզրափակեց նա՝ ընդգծելով, որ դա նաև իրեն է վերաբաերում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ