25 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

Ես սուրբ չեմ, բայց իմ հագուկապն էլ նայեք, ձերն էլ. Հարությունյանը՝ Զուրաբյանին

Կառավարման ճգնաժամի հաղթահարման ուղիները նախագծի քննարկման ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանն արձագանքեց ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանին, ով  այս հարցով հիմնական զեկուցողն է: Զուրաբյանը խոսել էր ՀՀԿ-ականի բիզնեսների ու նրա քաղաքական անցյալի մասին, որ դեմ լինելով կողմ էր քվեարկում կառավարության ծրագրին:

ՀՀԿ-ականը նշեց, թե այո, վարչապետ եղած ժամանակ որոշում է ընդունել և քվեարկել  քաղաքական թիմի որոշմանը համապատասխան: Նա նշեց, որ միայն այն դեպքում է քննադատել քաղաքական ծրագիրը, որը լինելով մեծամասնության անդամ իրեն պարտադրել են կողմ քվեարկել, և ինքը քննադատել է, քանի որ վստահ է եղել, որ դա կործանարար ծրագիր է:

«Այնպես որ բարի եղեք, եթե նման քաղաքական վերլուծությունները դժվար են, խորհրդակցեք»,-ասաց նա: «Իմ մասին շատ բան են ասում, սուրբ չեմ, բայց իմ կենցաղում բավական համեստ եմ, իմ հագուկապը նայեք՝ ձերը, իմ եկամուտները հայտնի են, ձերն ընդհանրպես անհայտ են, սա մտածելու տեղիք է տալիս»,-ասաց նա:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ