09 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

«Օժիտի հետևից կռիվը սկսված է»

«Բոլորիս համար էլ հասկանալի է, թե ինչ է տեղի ունենում՝ օժիտի հետևից կռիվը սկսված է, պարզապես դեռ լրիվ այրի չի»,-այսօր Ազգային ժողովում կառավարման ճգնաժամի վերաբերյալ հարցի քննարկման ժամանակ ասաց ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը: Նշենք, որ հարցը քննարկվում է 1/3-ի նախաձեռնությամբ: 

«Ձեր պայքարը՝ ամպագորգոռ, լացակումած շատ հասկանալի է»,-ասաց Այվազյանն ու ևս մեկ անգամ շեշտեց, որ ընդդիմությունն ուզում է օժիտը անել, սակայն այն ևս պետք է վաստակել: Նա շնորհակալություն հայտնեց Նիկոլ Փաշինյանին՝ ասելու համար, որ ընդդիմությունը լուրջ դեր է կատարում ճգնաժամի հարցում: «Ընտրությունները չավարտված բզկտում եք, որ կեղծված են, այդ պատճառով էլ այս վիճակն է լինում, ու ասում են այն մարդիկ, ովքեր ստեղծել են այս նախադեպը»,-նկատեց նա:

Այվազյանը սկսեց բերել տարածաշրջանի ցուցանիշները, սակայն դրանք ավարտին չհասցվեց, քանի որ նիստը մոտեցավ ավարտին:  

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ