01 Օգոստոսի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԼՂՀ փոխվարչապետը դիվերսիաների և 100 ամյակի միջոցառումների միջև կապ չի տեսնում /վիդեո/

՛՛Ես լսել եմ գործիչների տեսակետներ, որ դիվերսիոն գործողությունները կապում են 100 ամյակի միջացառումների հետ, որոնք նախաձեռնվում են ողջ հայության կողմից: Ես հետևելով, սակայն վերջին 10 տարիների իրադարձություններին ոչ մի կապ չեմ տեսնում՛՛,-մեզ հետ զրույցում ասաց ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

Դուք սխալվել եք, Ծառուկյանն իշխանության դեմ է գնում. Լեւոն Զուրաբյան. Առավոտ

՛՛Առավոտ՛՛ թերթը գրում է. ՛՛Առավոտ՛՛-ը ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանից հետաքրքրվեց՝ մտավախություն չունե՞ք, որ դուք ուղղակի մասնակցում եք Գագիկ Ծառուկյանի 2017-18 թթ. Նախընտրական քարոզարշավին: Նա պատասխանեց կտրուկ. ՛՛Ոչ, մտավախություն չունեմ՛՛: Մեր հարցին՝ Ձեզ համար Ծառուկյանի նպատակները պա՞րզ են, քայլերի հաջորդականությունը գիտե՞ք՝ նա պատասխանեց. ՛՛Քայլերը որոշում ենք միասնաբար՛՛: Այն ճանապարհը, որի մասին խոսեց խորհրդաժողովում Գագիկ Ծառուկյանը, […]

Ծառուկյանն էլ է քաջ գիտակցում /վիդեո/

”Եթե տրամադրությունները արմատական են, ապա ժամանակն ավելի քիչ է: Այն, ինչ տեղի է ունենում այսօր մեր քաղաքական դաշտում, ինձ բերել է մի համոզման, որ իշխանության ընդդիմությունն է այդ հրապարակը զբաղեցնելու շուտով՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՛՛Ժառանգություն՛՛ կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, ով երեկ մասնակցում էր ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հրավիրած խորհրդաժողովին: Մարտիրոսյանը համաձայն չէ այն ելույթների հետ, […]

ԱՄՆ նորանշանակ դեսպանը հայերենով դիմել է հայերին /վիդեո/

Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ռիչարդ Մ. Միլս կրտսերը նախօրեին երդում է տվել ծառայելու Հայաստանի Հանրապետությունում որպես Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան, տեղեկացնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջը: «Ուղարկեք նրան հասցեագրված ձեր մեկնաբանությունները կամ հարցերը Twitter-ի միջոցով՝ օգտագործելով ‪#‎BarevRickMills  մակնշումը», – ասված է դեսպանատան էջում հրապարակված հաղորդագրությունում: Դեսպանը նաեւ հայերեն լեզվով ողջույնել է […]

Հռչակագրի ուղերձն այն չէ. Ռ. Հակոբյան /վիդեո/

՛՛Չկա մեկը, մի հայ, որ իսկապես շահագրգռված չլինի, որ մենք այս տարելիցը ճիշտ չօգտագործենք՛՛,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը՝ խոսելով ցեղասպանության հռչակագրի մասին: Ըստ նրա՝ հռչակագիրը չունի ուղերձ, իսկ եթե ունի, այն ուղերձը չի, որ այսօր պետք է հղենք աշխարհին: Հակոբյանը նշեց, որ բոլոր դեպքերում դեռ ուշ չէ՝ գործնական քայլերի անցնելու:

՛՛Գեղեցիկ դահլիճ էր, խոսք չկա, բայց թե ինչու է տրամադրում տենց անուշ քնի, անհասկանալի է՛՛

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան հանրագրում անդրադարձել է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի երեկ հրավիրած խորհրդաժողովին. Երեկ տեղի ունեցավ Գագիկ Ծառուկյանի կազմակերպած ոչ իշխանական քաղաքական և հասարակական ուժերի ՛՛դարակազմիկ՛՛ խորհրդաժողովը։ Ընդհանուր տպավորությունս ամփոփեմ մեկ նախադասությամբ՝ փուչիկ միջոցառում էր։ Ոնց էր երևում Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը. ոչ մի քաղաքական ուղերձ խորհրդաժողովը չէր պարունակում։ Իսկ դեմքերի ու […]

Չենք ուղարկում՝ միջամտելու Ղարաբաղի ներքաղաքական իրավիճակին /վիդեո/

”Քաղաքական ուժերը բավական պասիվ են, քանի որ լավ են հասկանում տեղի ունեցածը՛՛,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ խոսելով Բերձորի դեպքերից: Նա նշեց, որ այսօր էլ Ղարաբաղում պատգամավորական խումբ կա: ՛՛Բայց չենք ուղարկում՝ միջամտելու Ղարաբաղի հանրապետության ներքաղաքական իրավիճակին, կամ մեկ պետության մարդիկ գնան մեկ այլ պետության ներքաղաքական խնդիրներին խառնվե՞ն՛՛: Բաղդասարյանն անդրադարձավ նաև […]

՛՛Ագենտնե՞ր՛՛, թե՞ ԲՀԿ-ականներ.ովքեր էին Ծառուկյանի թիկունքում /վիդեո/

՛՛Լավ բան կազմակերպելը միշտ էլ ցանկալի է ու մենք միշտ էլ անելու ենք, բայց սա իշխանության վարած քաղաքականության հետևանքով առաջացած ընդզվում էր, ու մենք միշտ էլ իրենց իրավունքների համար պայքարող մարդկանց կողքին ենք լինելու՛՛,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը: Նշենք, որ խոսքը ՛՛Շրջանառության հարկի մասին՛՛ օրենքի պայքարի մասին է, երբ պայքարողների […]

Պետք չէ իրենց արշինով չափել Գալուստ Սահակյանին` առանց վիրավորելու

Փետրվարի 4-ին ԲՀԿ հայտնի խորհրդաժողովին հետեվող քաղաքական քննարկումները տարօրինակ օրակարգ են ստանում: Այսօր ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն արձագանքելով ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի երեկվա ուղերձին՝ ասել է, որ այդ տեքստը Գագիկ Ծառուկյանին հրամցրել են: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանն էլ ԱԺ ճեպազրույցների ժամին նշեց, որ Գալուստ Սահակյանի տեքստն էլ նա չի գրել: ՛՛Ես կարծում եմ, որ […]

Պատերազմը Ռուսաստանի համար դառնում է բիզնե՞ս

՛՛6 ամսական երեխային սվիններով ծակծկելուց հետո հարց է ծագում, թե արդյո՞ք այսքանից հետո ինչպիսին կլինեն մեր հարաբերությունները ռուս իշխանավորների հետ: Ի՞նչ անել և ո՞վ է մեղավոր: Արդյոք տրադիցիոն դաստիարակված ռուս ժողովրդի մեղքն է, թե՞ այսպես ասած կրեմլյան իշխանավորների մեղքն է: Չեմ կարծում որ ռուս ժողովուրդը, որոնցից շատերը Հայաստանի տեղն էլ չգիտեն նման ամբիցիաներ ունեն հայ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի