11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Չի կարելի մեղադրել ԲՀԿ-ին

«Կցանկանայի սկզբունքային քննարկումներ կազմակերել, սակայն այդ հայտարարության մեջ անգամ սկզբունք չկար»,-այսօր պատգամավորներ Լևոն Զուրաբյանի և Նաիրա Զոհրաբյանի ներկայացրած ԱԺ հայտարարության նախագծի քննարկման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Խոսքն ուղղելով ՀԱԿ խմբակցությանը՝ նա ասաց. «Դուք կարող էիք, ձեր խմբակցությունում առողջ մթնոլորտի դեպքում գոնե հավաքել ձեր խմբակցության պատգամավորներ Արամ Մանուկյանի և Գագիկ Ջհանգիրյանի ելույթները և բերել դնել քննարկման: Այդ դեպքում մենք կկարողանայինք ըստ էության և սկզբունքային քննարկումներ ծավալել: Բայց դուք, պարոն Զուրաբյան, այստեղ բերել եք ուլտիմատումներով, գրիչով գրված մի հայտարարություն և ասում եք քննարկենք: Այդտեղ քննարկման առարկա չկա»,-նշեց Բաղդասարյանը:

ՀՀԿ խմբակցության ղեկավարն անդրադարձավ հայտարարության նախագծի համահեղինակ Լևոն Զուրաբյանի այն հայտարարությանը, թե նախագիծը եռյակի անունից է ներկայացվել: «Հիմա էլ դուք պնդում եք, որ եռյակ գոյություն չունի, ասում եք, որ եռյակում եղել են անհամաձայնություններ: Այդ դեպքում մենք հիմա ի՞նչ ենք քննարկում»,- հարցրեց Բաղդասարյանը:

Վահրամ Բաղդասարյանն անդրադարձ կատարեց նաև ԲՀԿ-ի հասցեին հնչող մեղադրանքներին, թե նրանք ենթարկվող են և ահաբեկվող: Բաղդասարյանը հիշեցրեց, որ ԲՀԿ-ն ընդդիմության շարժիչ ուժն էր և առաջնորդողը՝ հավելելով, որ չի կարելի մեղադրել մի կուսակցության նրա համար, որ նրանք դադար են վերցրել և պատրաստվում են հայտարարություն տարածել իրենց հետագա գործողությունների վերաբերյալ: 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ