10 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Վատագույնից խուսափել ենք. Ռուստամյանը՝ ՀՀԿ-ԲՀԿ հակամարտությունից

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այսօր ԱԺ հայտարարությունների ժամին նշեց, որ վերջին օրերին տեղի ունեցած ներքաղաքական իրադարձությունները, կողմերի միջև օրերցօր աճող լարվծխությունը աձնական վիրավորանքների էր գնում ու ժողովրդին է տանելու էր արյունահեղության:  Ի պատիվ երկու կողմերի ղեկավարների՝ նա նկատեց. «Նրանք կարողացան ճիշտ գնահատել իրավիճակը, երկրի առջև եղա ներքաղաքական ու արտաքին քաղաքական խնդիրների, ծառացած բարդ մարտահրավերներն ու կանգ առան:

Այո, վատագույնից խուսափել ենք, ու հարցերը մնում են չլուծված, և քանի դեռ այդպես է, մենք բոլորս ենք պարտվել, պետք չէ պարտվող ու հաղթող գտնել»:

Ըստ Ռուստամյանի՝ նման վիճակից առաջացած միակ ելքը սահմանադրական բարեփոխումներն են: Նա նշեց, որ կառավարման ու ընտրական համակարգերը, որ փոխկապակցված են, պետք է փոխվեն, ու ժողովրդավարություն հաստատվի: «Եթե չարիքն եք ուզում վերացնել, չարիք ծնողը գործող համակարգն է, պետք չէ անձնավորել դա, չարիք է, քանի որ ով համակարգի մեջ է, պաշտպանված է, իսկ ով համակարգի մեջ չէ, զրկված է ամեն ինչից: Այս դրվածքը փոխելն է դարձել այսօրվա խնդիրը»,-եզրափակեց պատգամավորը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ