14 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

«Հրաժարվել պետք չէ … »

«Շատ տհաճ է՝ երեկվա Զարուհի Փոստանջյանի ելույթի ժամանակ տղամարդիկ տեղից ռեպլիկներ էին անում, սա ուղակի մեջս կուտակված էր երեկվանից: Կոչ եմ անում չարությունը ձեր մեջից հանել անկախ նրանից՝ ընդդիմություն եք, թե իշխանություն»,-այսօր ԱԺ-ում հայտարարեց ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը: Նա կոչ արեց միմյանց «չարիք» չանվանել, պիտակներ չկպցնել: 

Նա նկատեց, որ Բիշարյանը հիշեցրեց` երկրում արտագաղթ կա եւ կարևոր է հավատի վերականգնումը: «Չկա մի ընտանիք, որ ուզում է հեռանալ, մենք նրանց պարտադրում ենք մեր վարած հարկային քաղաքականությամբ: Եթե մենք խոսում ենք այսօր խորհրդարանական մակարդակի ֆեոդալներից ազատվելուց, և ես սրտի ցավով եմ նայում այս դահլիճի դատարկ աթոռներին, սա հենց սոցիալ-քաղաքական ճգնաժամի արդյունք է: Մենք պետք է ուշադրություն դարձնենք այս ամենին: 

Նույնիսկ 24 ժամ չտևեց մի ողջ քաղաքական ուժի ենթարկել դեպրեսիայի, տարբեր գործիքներ կիրառել, գնահատականներ տալ: Սա նման է, երբ ծնողն ընտանիքում ունենում է աճեցրած զավակ, հետո ասում է՝ ես հրաժարավում եմ քեզանից: Հրաժարվել պետք չէ, պետք է ուղղորդել նրան: Քաղաքական ուժերի հետ այդպես չեն վարվում»,-նկատեց պատգամավորը: 

Բիշարյանն անդրադարձավ նաեւ զբաղվածության հարցին. «Մարդիկ չգիտեն՝ ինչով զբաղվեն, անբարոյականության ճանապարհն են բռնել, արտագաղթում են»: 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ