25 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Լևոն Զուրաբյանին մերժեցին

ԱԺ պատգամավորների 1/3-ի նախաձեռնությամբ ներկայացված «Կառավարման ճգնաժամը հաղթահարելու ուղիները» նախագծի եզրափակիչ ելույթից առաջ գլխավոր զեկուցող Լևոն Զուրաբյանը մինչ ելույթը ներկայացնելը պահանջեց մեկ ժամ ընդմիջում՝ ՀՅԴ-ի առաջարկությունները փաստաթղթում ներառելու համար: Նախագահող ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն առաջարկեց պատգամավորին ներկայացնել իր ասելիքը, որից հետո այն կդրվի քվեարկության:

Տեղեկացնենք, որ նիստերի դահլիճը կիսադատարկ վիճակում է: Զուրաբյանը նշեց, որ համաձայն ԱԺ կանոնակարգի մասին օրենքի 55-երորդ հոդվածի 11-երորդ կետի՝ նախագիծը ներկայացնող հեղինակն իրավունք ունի ընդմիջում պահանջել. «Դա մեզ պետք է ՀՅԴ-ի, միգուցե նաև այլ խմբակցություների խմբագրումների համար, մենք պատրաստ ենք ներառել, բայց դրա համար մեզ քննարում է պետք, այդ պատճառով դիմում եմ ԱԺ ղեկավարությանն»,-ասաց Զուրաբյանը: «Ղեկավարությունն աջակցում է ձեր առաջարկին»,-արձագանքեց Էդուարդ Շարմազանովը:

Առաջարկը դրվեց քվեարկության. այն մերժվեց 7 կողմ, 6 դեմ և 1 ձեռնպահ ձայների քվեարկությամբ: 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ