11 Մայիսի, Saturday, 2024
KFC

«Վանոն կասեր՝ թշնամու հեռուն է հարմարը»

«Վիճակը վիճակ չէ, մեզանից ուզում եք լուծումներ: Իհարկե, լուծումներ կան, բայց եթե չեք գտնում, որ վիճակը վատ է, ինչպե՞ս լուծում տանք»,-այսօր Ազգային ժողովում ԱԺ պատգամավորների 1/3-ի նախաձեռնությամբ ներկայացված «Կառավարման ճգնաժամը հաղթահարելու ուղիները» հարցի քննարկմանն ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: «Խնդիրը չնկատելը կամ չնկատելու տալն իրավիճակը չի լավացնում»,-նշեց Մանուկյանը` հավելելով, թե իսկապես կառավարման ճգնաժամ կա:

Արամ Մանուկյանը փաստերից խոսելով՝ ներկայացրեց Հարավային Կովկասում տեղի ունեցած հարցախույզի արդյունքները: Մասնավորապես՝ այն հարցին, թե որն է երկրում ներկա պահին թիվ մեկ խնդիրը, հարցված հայաստանցիներն առանձնացրել են գործազրկությունը՝ 45% և արտագաղթը 80%:

Արամ Մանուկյանը նաև անդրադարձավ նորաստեղծ հակակոռուպիցոն խորհրդին և հարցրեց, թե որքան տրամաբանական է, որ դրա հանձնաժողվում ընդգրկված է այնպիսի պաշտոն զբաղեցնող մարդ, ում վերահսկողության տակ է գտնվում հարկային դաշտն ու պետական բյուջեն:

«Վեց հանձնաժողով է ստեղծվել, կոռուպցիան դադարե՞լ է, պակասե՞լ է, արտագաղթի հանձնաժողով է ստեղծվել, արտագաղթը պակասե՞լ է, այդ ցեղասպանության հռչակագիրը, որ նշում եք, սրա մասին խոսելու անհրաժեշտություն չկա՞, թե թշնամին հարմար է, որ դրսից լինի: Վանոն կասեր՝ թշնամու հեռուն է հարմարը, լավը: Եկեք մեր խնդիրները լուծենք»:

«Այստեղ խոսում են կաղ ընդդիմությունից, դա անբարոյական է»,-նկատեց Մանուկյանն ու ընդգծեց, որ այսօր ոչ մի կառույցի հասարակությունը չի վստահում ու հավատում: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ