01 Օգոստոսի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Օսկանյանի առաջարկած միակ ելքը /վիդեո/

՛՛Այսօր իշխանությունն ուղղակի բացակա է, կան անհատներ, բայց չկա իշխանություն, որ ճիշտ գնահատի իրավիճակն ու գործի, չկա իշխանություն, որը համարժեք վարքագիծ չի դրսևորում ճգնաժամային իրավիճակներում՛՛,-այսօր ԲՀԿ խորհրդաժողովի ժամանակ հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նա ընդգծեց՝ չկան արդյունքներ, փոխարենը կա պետությունը անձնական բիզնեսի վերածած մի խումբ, որն իր համար դրական արդյունքներ է գրանցում.Օսկանյանի […]

՛՛Կարճ ժամանակում միասնական գործողություններով հասնելու ենք արտահերթ ընտրությունների՛՛

 ՛՛Այն, ինչ կատարվում է այսօր Հայաստանում մեր քաղաքացիների հետ, մեզ թույլ չի տալիս, և մենք այդ հնարավորությունը չունենք՝ երկրորդ շանս ունենալու՛,-այսօր ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հրավիրած խորհրդաժողովի ժամանակ ասաց ՛՛Ժառանգություն՛՛ կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Սակայն, ըստ նրա, որքան էլ ծայրահեղ է վիճակը, մայդաններ ու քաղաքացիական պատերազմներ չպիտի լինեն Հայաստանում: ՛՛Մենք կարճ ժամանակ ունենք, որովհետև հասարակությունը […]

Պետբյուջեն հաստատեցիք դուք` այդ թվում և կոալիցիայի անդամները. Արսենյանը՝ ԲՀԿ-ին

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորները կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի կազմակերպած խորհրդաժողովին շարունակում են քննադատել նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին, ում հրաժարականն էին պահանջում: ՛՛2008թ. տնտեսական ճգնաժամի պարագայում նա բերեց Ազգային ժողով և ներկայացրեց պետբյուջեի ծրագիր, որը որ հաստատեցիք դուք` այդ թվում և կոալիցիայի անդամները՛՛, -նշեց ՄԱԿ նախագահ, պատգամավոր Գուրգեն Արսենյանը: Նրա խոսքով՝ կառավարությունն այդ ժամանակ գիտակցաբար խաբել […]

Եթե Վազգեն Սարգսյանը ժամանակին չաներ դա

”Մեզ մայդան պետք չէ, մեզ Ուկրաինա պետք չէ”,-այսօր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հրավիրած խորհրդաժողովին ասաց “Ազգային համաձայնություն՛՛ կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը: Նա նշեց, որ ԲՀԿ ղեկավարի միջոցով պետք է երկրում փոփոխություններ լինեն, պետք է բոլորը միավորվեն: ՛՛Ով ասես, ում ասես ինչ ասես ասել է այստեղ, բայց բոլորիս ամենամեծ բանը, որ պիտի ժառանգենք մեր երեխաներին, դա […]

Գլխավոր հասցեատերը Թուրքիան է

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը մեկնարկն է տարելիցի հետ կապված միջոցառումների եւ հայ ժողովրդի կողմից ցեղասպանության զոհերի ոգեկոչման գլխավոր ուղերձն է: Այս մասին այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը: «Հռչակագրի յուրաքանչյուր դրույթը հավաքական խոսք է` ուղղված Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու դատապարտմանը: […]

Հիմնադիր խորհրդարանի անդամները սպասում են հասարակության աջակցությանը

՛՛Բերձորում տեղի ունեցած հայտնի միջադեպի արդյունքում ջարդուխուրդ արված մեքենաները Հանրապետության հրապարակ բերել արգելեցին իրավապահ մարմինները, և դրանք այս պահին գտնվում են Չարենցի փողոցի վրա` Հիմնադիր խորհրդարանի գրասենյակի առջև՛՛,-այսօր Հանրապետության հրապարակում հրավիրված բացօթյա ասուլիսում հայտարարեց  ՛՛Հիմնադիր խորհրդարանի՛՛ մամուլի խոսնակ Վարուժան Ավետիսյանը՝ ավելացնելով, որ մի քանի մեքենաներ էլ որոնք գտնվել են hրապարակում, առավոտյան տարվել են տուգանային հրապարակ։ […]

Խոստումնալից լռություն

Այսօր մեկնարկեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հրավիրած խորհրդաժողովը: Գագիկ Ծառուկյանը իր ելույթում ընդգծել է, որ առաջիկայում հզոր հանրահավաքներ կլինեն Երևանում և մարզերում` նշելով, թե գնդակն իշխանության կիսադաշտում է:  “Ժողովրդի համբերության բաժակն իրոք լցվել է … Ես գործի մարդ եմ: Եկեք կազմենք նոր թիմ, ժողովրդին ներկայանանք նոր ծրագրերով ու նոր թիմով: Ժողովուրդը կանգնած է պոռթկման շեմին և […]

Մի շտապեք, ամեն ինչ իր ժամանակին /վիդեո/

ԲՀԿ խորհրդաժողովն այս պահին ընդմիջվել է, լրագրողները փորձեցին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանից հետաքրքրվել, թե երբ է լինելու հերթական հանրահավաքը: “Ես ողջունում եմ ձեզ, իսկ բոլոր հարցերին կպատասխանեմ խորհրդաժողովից հետո: Վերջանալուց հետո հարցերը կտաք, կպատասխանեմ` երեք հարցի”,- ասաց: Հարցին, թե գարնանը իշխանափոխություն լինելու է, Ծառուկյանը պատասխանեց, որ արդեն ասել է, որ դեռեւս “եռյակ” առաջնորդների մակարդակով հանդիպում […]

Հետևելով Քիմ Քարդաշյանի օրինակին՝ ֆոտոսեսիաներ են կազմակերպում. Զոհրաբյանը՝ Տիգրան Սարգսյանից /վիդեո/

”Որպես ՀՀ քաղաքացի` անչափ կարևորում եմ այս համաժողովը, որովհետև վստահ եմ, որ այստեղ մտահոգ գործիչներ են հրավիրված, և այս համաժողովի նպատակը մեկն է՝ կազմել ճանապարհային քարտեզ անվերադաձելիության այն կետից, որին հասցրել է այս իշանությունը”,-այսօր ԲՀԿ հրավիրած խորհրդաժողովին հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: ՛՛Ժողովրդի պահանջը մեկն է՝ օր առաջ իշխանափոխություն, այս իշխանությունն այլևս զրոյական […]

ԲՀԿ-ի ժողովին Ռուբիկ Հակոբյանն անկեղծացավ

 ԱԺ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի խոսքով՝ համարձակ քայլ էր ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի կողմից նման օրակարգով խորհրդաժողով հրավիրել: Իր ելույթում Հակոբյանը նշեց, որ ժողովուրդն այլևս հանրահավաքների չի սպասում, այլ գործնական քայլեր է ակնկալում: Նա նշեց, որ համաժողովրդական շարժումը դարձել է իշխանությանն այլընտրանքը, և եթե իշխանությունների նման համաժողովրդական այս շարժումն էլ չկարողանա լուծել ժողովրդի խնդիրները, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի