11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

«Ընդդիմությունն այսօր մի քիչ թոփալ է». ինչո՞ւ է ՀԱԿ-ն արհամարհել ԲՀԿ-ին

Ազգային ժողովում արտահերթ ռկարգով քննարկման է դրվել ԱԺ 1/3-ի հեղինակած կառավարման ճգնաժամի վերաբերյալ հարցը: Հիմնական զեկուցող Լևոն Զուրաբյանը ամբիոնից հայտարարեց, թե դատել, որ սասանվող իշխանությունն ամրապնդվել է, սխալ է՝ հաշվի առնելով երկրում տիրող կառավրման ճգնաժամը: Ըստ նրա՝ իշխանությունը ստեղծված իրավիճակում միակ ելքը գտավ ահաբեկչական հարձակումներով փորձը՝ խաղից դուրս հանելով Գագիկ Ծառուկյանին և ԲՀԿ-ին, որն էլ նույնպես վկայում է կառավարման խորը ճգնաժամի մասին:

 «Պետական իշխանության ձախողման հիմքում ընկած գլխավոր չարիքը ժողովրդավարության ոչնչացումն է»,-ասաց նա: Ի դեպ, Մոտենալով ԱԺ ամբիոնին՝ ընդդիմադիր պատգամավորը թափահարեց իր կարմիր ձեռնափայտը և ասաց. «Հարգելի Ազգային ժողով, ընդդիմությունն այսօր մի քիչ թոփալ է, և ձեզանից շատերը ոգևորվել են այդ առթիվ` մտածելով, թե ձեր իշխանության հիմքերը ամրացել են»:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նկատեց, թե «հնարավոր չէր բոցաշունչ ելույթի» փոխարեն հայտարարության տեքստը կարդալ: «Այստեղ խնդիրը վերբերում է ԱԺ պատգամավորների 1/3-ի նախաձեռնությանը»,-հուշեց նա: Այնուհետև նշեց, թե երբևիցե որևէ արձագանք չի եղել ԲՀԿ-ի կողմից և ինչու է ՀԱԿ-ը արհամարհել գործընկերոջը և առանց նրա ներկայության նախագիծը քննարկման է դրել:

«Թե ամբիոն է պետք, մենք կարող ենք միտինգային լեզվով այսպես ասեմ խեղկատակության փաստեր բերել ու ԱԺ-ում լարվածություն ստեղծել, առանց այն էլ քաղաքական լարվածության պայմաններում»,-ասաց նա: Լևոն Զուրաբյանը նախ դժգոհեց, որ նիստը վարողները սովորույթ են դարձրել ընդդիմադիրների ելույթներն անմիջապես հակադարձեն, հաթաթաներ տան: Ինչ վերաբերում է հայտարարությանը, ապա Զուրաբյանը նշեց, որ բոլորը գրագետ պատգամավոներ են և ցանկության դեպքում հայտարարության տեքստին արդեն ծանոթացել են:

ԲՀԿ-ի մասով նա հակադարձեց. «Սա ընդհանրպես զարմանալի է, դուք առաջնորդներից մեկին ենթարկել եք տեռորի, շանտաժների, իրենց վրա գործել եք ամբողջ ահաբեկչական հարձակում, հարյուրներով մարդ տարել ոստիկանական բաժանմունք, և հետո խոսում եք, թե առանց գործընկների ներկայությամբ քննարկում եք այդ հարցը: Ասացի, որ հենց նրանց բացակայությունը երկրում ստեղծված կառավարման ճգնաժամի ևս մեկ ապացույց են, ինչու ԲՀԿ-ն այստեղ չէ, ես եմ հարցնում, կարող եք պատասխանել»:

Գալուստ Սահակյանը պատասխանեց, թե իհարկե կարող է, և մեջբերեց Նաիրա Զոհրաբյանի նիստը բոյկոտելու մասին հայտարարությունը: «Հիմա զեկուցող չեք, հայտարարությունը չներկայացրեցիք, կարճ կապեք, միևնույնն է՝ ձեր հայտարարությունը ոչ մեկը չի կարդացել»,-ասաց նա:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ