07 Ապրիլի, Երեքշաբթի, 2026
KFC

Ժամանակն է մաքրվելու. ազատամարտիկները վերադարձրին պարգևները/վիդեո/

Ազատամարտիկներ Պավլիկ Մանուկյանը և Արմեն Լամբարյանը այսօր հայտարարեցին իրենց մեդալմները և պետական պարգևները հանձնելու մասին: Արիության համար պետական պարգևները ազատամարտիկները կհանձնեն իրենց զորահրամանատարին` Ժիրայր Սեֆիլյանին, որն էլ իր հերթին դրանք կհանձնի «գործող ռեժիմի ներկայացուցիչներից մեկին»:

«Այսօր մենք` «Հիմնադիր խորհրդարան»-ի պատգամավորներս, որպես բողոքի ցույց մեր պետական պարգևները հետ ենք հանձնում, որովհետև այս պետական պարգևները կրում են և առաքինի , ազնիվ զինվորները, կրում են նաև ավազակները: Ասում եմ, որ ժամանակն է մաքրվելու:

Ես այս կոչը ուղղելու եմ բոլոր արժանապատիվ ազատամարտիկներին, որ նրանք էլ հրաժարվելով այս պարգևներից `կանգնեն ժողովրդի կողքին, որովհետև ինձ համար ամենամեծ պետական պարգևը և ամենամեծ գանձը, որի համար մենք այս երգերով և վերքերով անցել ենք` ժողովուրդն է: Եթե չկա իմ ժողովուրդը, ուրեմն մնացածն ընդամենը փայլփլուն մետաղի ջարդոն է»,-ասաց Պավլիկ Մանուկյանը: Մանուկյանը ամենաբարձր պարգևի «Մարտական խաչ երկրորդ աստիճանի» ասպետ է:

«Հանձնում ենք Ժիրայր Սեֆիլյանին, որովհետև այն խորը վիրավորանքը, որը մենք տեսանք Բերձորում, այնտեղ ոտքով ու քացով մեզ չէին խփում` խփում էին մեր վաստակներին: Նրանք առան կրունկի տակ մեր փառահեղ մարտական ուղին: Ես տեսա, թե ինչպես հարձակվեցին մեր զորահրամանատարի վրա…»:

Արմեն Լամբարյանը նույնպես հավաստեց, որ մաքրվելու ժամն է. «Ես ասում եմ` վայ իշխանություններին: Եթե իրենց քաղաքական ծարավը կարող են հագեցնել`նսեմացնելով ազգային արժեքները, իրանց մեդալը ինձ ընդհանրապես պետք չի»,-հավելեց Արմեն Լամբարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ