23 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

«Կարապի երգը»

«Վիրավորանքներով խոսում են նրանք, ովքեր անելիք չունեն քաղաքականության մեջ, չի կարելի նման կերպ անվանարկումներով գալ այստեղ ու խոսել»,-այսօր ԱԺ-ում նիստի ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն՝ արձագանքելով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանին:  

«Հարգելի պարո՛ն, ես ցավում եմ, որ հայ տղամարդը պահ է գտնում, ու եթե տիկին Նաղդալյանը ձեզ դիտողություն չաներ…պահի տակ ֆռացիք, ու ասում եք՝ Նիկոլի թվին էլ սա է եղել, եթե տենց ա եղել, բա այն ժամանակ ասեիք: Դա հայ քաղաքական գործչին, հայ տղամարդուն հարիր բան չէ: Եթե ուզում եք հիշեցնեմ՝ մեր սիրելի, միգուցե նաև ձեր սիրելի Հրանտ Մաթևոսյանն ասում էր՝ մարդն ինչով է տարբերվում անասունից, հիշողությամբ: Բոլորս հիշում ենք ձեր շեֆի 1992 թվականի մարտի հինգի «Կոմսոլոսկայա պրավդայի» հոդվածը, բացեք, նայեք»:

Շարմազանովը նաև նկատեց. «Ձեր ելույթը ցույց տվեց, որ սա ՀԱԿ-ի «կարապի երգն» էր»:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ