01 Օգոստոսի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ծառուկյանը թակում է դուռը /վիդեո/

Այս պահին մոտ 2 000 քաղաքացիներ կառավարության շենքի դիմաց իրականացնում են բողոքի ակցիա` “Մենք բոլորս Արտակ ենք” կարգախոսով: Այստեղ են ԲՀԿ , ՀԱԿ և ՛՛Ժառանգություն՛՛  խմբակցությունների պատգամավորները, ազատամարտիկներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Լրագրողների հետ զրույցում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը նշեց, որ ճանաչելով Արտակին, բացառում է ցանկացած միջանձնային հարաբերությունների արդյունքում բռնությունը ակտիվիստի նկատմամբ: Կատարվածը ըստ Բաբայանի` միանշանակ […]

Պահանջում են

      “Ժառանգություն” կուսակցությունն ու համանուն խորհրդարանական խմբակցությունը խորին մտահոգություն են հայտնում փետրվարի 7-ին մի խումբ դիմակավոր անձանց կողմից կատարված նոր բռնարարքի՝ “Կասեցում” շարժման գործուն մասնակից, ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արտակ Խաչատրյանին առեւանգելու եւ դաժան ծեծի ենթարկելու կապակցությամբ:   Մենք խստորեն դատապարտում ենք քաղաքական հայացքների համար ՀՀ քաղաքացիներին հետապնդելու եւ նրանց նկատմամբ ահաբեկչական գործողություններ իրականացնելու […]

Կզղջան

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը խոստագույնս դատապարտւմ է ակտիվիստ Արտակ Խաչատրյանի նկատմամբ իրականացված բռնությունը: ”Բռնության ցանկացած դրսևորում մեզ համար անթույլատրելի է, ընդհնարապես բռնությամբ, բիլակներով հարցեր լուծելը մենք անընդունելի ենք համարում ու ցանկացած նման արարք դատապարտում ենք՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Վերջինս հույս հայտնեց, որ իրավապահ մարմինները կհայտնաբերեն մեղավորներին: ԱԺ փոխնախագահը դիմեց գործընկերներին. […]

“Ցանկացած ըմբոստացող կարող է ընկնել այդ նույն օրը”

ԱԺ նախկին ԲՀԿ-ական պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը հակված չէ Բերձորի դեպքերի մասին երկար խոսելու, սակայն չի կարող չնշել, որ դատապարտում է տեղի ունեցածը, քանի որ բռնություն է կիրառվել Արցախի հերոսների նկատմամբ. ’’Սակայն քանի որ Ղարաբաղի հարցը դեռևս լուծված չէ, հասկանալի պատճառներով մենք պետք է ԼՂՀ-ը զերծ պահենք այնպիսի իրավիճակներից, ինչպիսին նախաձեռնել էին երթի մասնակիցները: Ես […]

Սպասողական /վիդեո/

ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը կարծում է, որ ցեղասպանության համահայկական հռչակագիրը ուղղված է երեք խմբի. ՛՛Համայն հայությանը՝ և սփյուռքին, և հայաստանաբնակ հայերին, և աշխարհին, և Թուրքիային: Դա մեր քաղաքական ու պահանջատիրական հայտն է աշխարհին ու Թուրքիային, որ մենք չենք մոռացել, մենք գիտենք՝ ինչ է տեղի ունեցել և հայ ժողովրդին, որ մենք պետք է շարունակենք պայքարը՛՛,- Henaran.am-ի […]

՛՛Տիկի՛ն Նաիրա, Հայաստանն երբեք այսքան ապահով չի եղել՛՛

Միանշանակ դատապարտելի է երիտասարդ ակտիվիստի առևանգումն ու ծեծի ենթարկելը և բնական են յուրաքանչյուրիս զայրույթը նման միջադեպերի առիթով, բայց մյուս կողմից ակնհայտ է, որ քաղաքական ուժերը՝ տվյալ դեպքում ԲՀԿ-ն, ուղղակիորեն օգտագործում է այս տխուր միջադեպը Հայաստանում ներքաղաքական օրակարգ ձևավորելու համար, նախ պետք է նշել, որ Արտակը և նրա գործընկերներ՝ փոքր և միջին ձեռնարկատերերը, ապաքաղաքական պահանջով էին […]

Հայ դիվանագետները Մյունխենում նեղն են գցել Ալիևին

Մյունխենի ամենամյա անվտանգության համաժողովին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ելույթ ունեցավ համաժողովի ՛՛Ուկրաինայից անդի. Չկարգավորված հակամարտությունները Եվրոպայում՛՛ հատվածում: Ադրբեջանի Նախագահն ըստ էության կրկնեց վերջին երկու տասնամյակում արդեն ձանձրալի դարձած հայտարարությունները: Իլհամ Ալիևի համար համաժողովի այդ հատվածում, որտեղ ներկա էին մի շարք երկրների բարձրաստիճան ներկայացուցիչներ, ամեն ինչ չէ, որ անցավ հարթ: Իր ելույթից հետո նախ հարցով նրան […]

Հայաստանի և Խորվաթիայի արտգործնախարարների հանդիպումը

Փետրվարի 7-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Մյունխենում հանդիպեց Խորվաթիայի արտգործնախարար Վեսնա Պուսիչին։ Նախարարները անդրադարձան տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցությանը, կարևորեցին միջխորհրդարանական շփումների ակտիվացումը, արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական խորհրդատվությունների անցկացումը, միջազգային կազմակերպություններում փոխգործակցությունը։ Նախարար Նալբանդյանը Վեսնա Պուսիչին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերը։ Երկխոսությունը շարունակելու նպատակով նախարար Պուսիչը […]

Տեր-Պետրոսյանի մեծ սխալը

՛՛Ժողովրդավարական հայրենիք՛՛ կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի խոսքով՝ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդի Լևոն Տեր-Պետրոսյանի սխալը ոչ թե ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հրավիրած խորհրդաժողովին չմասնակցելն էր, այլ նա սխալվել է դեռևս 2011 թվականին: ՛՛Դեռ այն ժամանակ եղավ նրա սխալը, երբ ՀԱԿ-ն ու իր ժողովուրդը փոխեց ՛՛Բարգավաճ Հայաստանով՛՛, մեծ սխալն այն ժամանակ է եղել՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում նկատեց նա:  […]

Սեւ դիմակավորները առևանգել են ԲՀԿ-ական Արտակ Խաչատրյանին

Արման Թաթոսյանը իր facebook-ի տարեգրքում գրառել է. “Ժողովուրդ, որ բոլորիդ չգրեմ հերթով, սա կարող եք տարածել։ Արտակ Խաչատրյանին առևանգել են դիմակավորված մարդիկ սև մեքենայով (հավաստի չի, բայց ոնց որ Աուդի), ուժով նստացրել են մեքենան, հետո հեռախոսը շպրտել են մեքենայից։ Մինչ էդ հասցրել ա զանգի Վահան Բաբայանին, ինձ ինքն էր զանգել ու տեղյակ պահել։ Հեռախոսը մի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի