11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

«Քաղաքացուն չպետք է պարուրել հանրահավաքների նկատմամբ տոտալ վախով»

ԱԺ-ում հայտարարությունների ժամին ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, խոսելով փետրվարի 21-ին տեղի ունեցած «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի ընդլայնված նիստի մասին, ասաց, որ դրա ժամանակ գնահատական է տրվել Հայաստանի ներքաղաքական վերջին զարգացումներին. «Ինչ խոսք ներքաղաքական ներկայիս գործընթացների մասին խոսում, գրում, վերլուծում են գրեթե բոլորը: Եվ սա բնական է ու օրինաչափ, քանի որ Հայաստանում տեղի ունեցած վերջին քաղաքական զարգացումները հանգուցալուծվեցին կտրուկ շրջադարձային փոփոխություններով: Երկու քաղաքական բևեռների միջև հարաբերությունները կարճ ժամանակահատվածում անձնավորված, փոխադարձ մեղադրանքներով սուր առճակատումներից տեղափոխվեցին դեպի հայտնի բանակցություններ:

Արդյունքում` հետագա քաղաքական զարգացումների տրամաբանությունը հասարակության մոտ առաջ բերեց անհասկանալիություն և անորոշություն:

Պետք է ազնվորեն փաստել, որ ողջ քաղաքական դաշտի նկատմամբ հանրության շրջանում խորացած հիասթափությունն իր բացասական ազդեցությունն է ունենալու մեր երկրում ժողովրդավարության խորացման և ժամանակակից կուսակցական համակարգերի ձևավորման ու զարգացման վրա:

Այս տեսանկյունից՝ «Օրինաց երկիրը» գերակա է համարում հասարակության մեջ քաղաքական ակտիվության բարձր մակարդակի պահպանման անհրաժեշտությունը, և քաղաքական կյանքին քաղաքացիների լիարժեք մասնակցությունը դիտարկում է որպես Հայաստանում ժողովրդավարության կայացման պարտադիր պայման:

Հարգելի´ գործընկերներ, ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել մի շատ կարևոր ու նուրբ հարցի վրա:

Քաղաքական ուժերի և քաղաքացիական հասարակության այլ ինստիտուտների կողմից օրինական հանրահավաքների, ցույցերի, բողոքի ակցիաների ազատ ընտրության և գործածության հետևանքը բոլորովին չի ենթադրում անխուսափելի բախումներ և ուժային գործուղություններ:

Այս թեզի ակտիվ քարոզչությունն առնվազն պարզունակ խաբեություն է և որ ամենավատն է՝ ժողովրդավարության արժեքների և մշակույթի բզկտում կամ ոչնչացում:

Այո, չպետք է բացառել, որ որևէ հանրահավաքում կարող են լինել բախումներ, սակայն սա չի նշանակում, որ քաղաքացուն պետք է պարուրել հանրահավաքների նկատմամբ տոտալ վախով:  

Այդուհանդերձ Հայաստանում մարդկանց սոցիալական վիճակի շարունակական վատթարացումը խորացնում է հանրային դժգոհությունը և ընդվզումը, խթանում արտագաղթը՝ ամայացնելով երկիրը: Նշված քաղաքական և սոցիալական բացասական գործոնների համադրությունը լուրջ սպառնալիք է երկրի հետագա զարգացմանը և անվտանգության ապահովմանը:

Ստեղծված իրավիճակում մենք, որպես քաղաքական պատասխանատվություն ունեցող կուսակցություն, շարունակելու ենք պայքարել երկրում առկա արատավոր երևույթների և գործընթացների դեմ: «Օրինաց երկիրը» շարունակելու է ցուցաբերել կամք և վճռականություն երկրի անվտանգության ապահովման, տնտեսության զարգացման և հասարակության բարեկեցության համար՝ առաջ մղելով իր ծրագրերն ու գաղափարները:

Իսկ մեր երկրի ճակատագրով մտահոգ բոլոր քաղաքացիները ոչ թե պետք է հիասթափվեն, լքեն երկիրը, այլ շարունակեն ակտիվորեն պայքարել սեփական իրավունքների պաշտպանության, սոցիալական ապահովության և ժողովրդավարության զարգացման համար: Մենք պետք է շենացնենք մեր հայրենիքը, ուրիշը մեր փոխարեն դա չի անելու»:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ