17 Հունիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Էրդողանի եւ Դավութօղլուի միջեւ հակասություննե՞ր են հասունանում

Վերջին օրերին թուրքական մամուլում լուրեր են շրջանառվում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և վարչապետ Ահմեթ Դավութօղլուի միջև սկսված քաղաքական մրցակցության հետզհետե ավելի սուր բնույթ ստանալու մասին: Թուրքական «Էքոայրընթը» կայքը նշում է, որ վերջին օրերին իսկական մրցակցություն է սկսվել այս երկու բարձրաստիճան գործիչների միջև մամուլի ուշադրության կենտրոնում հայտնվելու համար: Այս մրցակցությունը մամուլում սկսվեց նկատվել օրերս Թուրքիայի զինված ուժերի կողմից Սիրիայի տարածքում իրականացված «Սուլեյման շահի» գործողության լուսաբանումներում, գրում է Ermenihaber.am-ի ֆեյսբուքյան էջը:

Մամուլում սկսեցին հայտնվել լուսանկարներ, որոնք ցույց էին տալիս, թե ինչպես է Դավութօղլուն ԶՈՒ գլխավոր շտաբից անձամբ ղեկավարում օպերացիան: Ըստ կայքի` «գերագույն գլխավոր հրամանատար» էրդողանին ստվերում թողած այդ նկարներին ի պատասխան`մամուլում հայտնվեցին վերջինիս մտերիմ թիմակիցների այն հայտարարությունները, որ գործողությունը սկզբից մինչև վերջ ղեկավարել է Էրդողանը:

Կայքը նշում է, որ այսպես կոչված «լուսաբանվելու» համար մրցակցությունը անդրադարձել է իշխող կուսակցության՝ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ իրականացվելիք քարոզարշավի վրա:

Քարոզարշավի շրջանակներում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից (ԱԶԿ) առաջադրված պատգամավորի թեկնածուների գովազդային պաստառներին զետեղվում են ինչպես թեկնածուի ու Դավութօղլու, այնպես էլ թեկնածուի ու Էրդողանի նկարները:
Այս «պաստառային» մրցակցության ֆոնին կուսակցության ղեկավարությունից պատգամավորի թեկնածուներին քարոզարշավը համակարգված և միանման անցկացնելու հրահանգ է իջեցվել: Հրահանգի համաձայն՝ քարոզարշավը պետք է անցկացվի կուակցության կանոնադրության շրջանակներում, ինչն էլ ենթադրում է, որ պաստառների վրա պետք է լինի կամ միայն թեկնածուի նկարը կամ էլ կուսակցության նախագահ և Թուրքիայի վաչապետ Դավութօղլուի հետ միասին արված նկարը:

Այս վերջին հրահանգը մամուլում տարատեսակ խոսակցությունների առիթ է դառնում, որոնց մեջ առաջնային է այն միտքը, որ Դավութօղլուն ավելի հաստատակամ է «լուսաբանվելու» մրցակցության հարցում:

Ermenihaber.am

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ