«Ոչ թե ձեր նման թուլամորթի նման ճանապարհի կեսից դուրս եմ եկել»
_1424777024.jpg)
«Ես, պարոն Զուրաբյան, պետք է ձեր նման անհեռատես և կարճաժամկետ խնդիրներ լուծող քայլեր անեի, որ գոհ լինեիք, որ ձեր առաջարկներն ընդուներ պատվիրակությունը»,-այսօր Ազգային ժողովի նիստի ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանն՝ արձագանքելով նույն պատվիրակության անդամ Լևոն Զուրաբյանին, ով իր ելույթում քննադատության էր արժանացրել Նաղդալյանի՝ ԵԽԽՎ-ում հնչած ելույթը:
«Պատվիրակությունը քննարկեց ձեր առաջարկը և այն համարեց անհեռատես ու կարճաժամկետ, պահի խնդիրներ լուծող: Չի կարելի պահի խնդիրներ դնել լուծել: Եթե ձեզ լսեինք, մենք կունենայինք ձեր սիրած մեկ պահի հաղթանակը, ես ուրախ եմ, որ այդ կարծիքին չեմ եղել:
Իմ ելույթը պայքար էր, մարտ էր, ես այն ընդունել եմ ու պայքարել եմ որպես զինվոր մինչև վերջ, ոչ թե ձեր նման թուլամորթի նման ճանապարհի կեսից դուրս եմ եկել՝ մտածելով, որ միգուցե ավելի վատ ստացվի: Եթե նույնիսկ ավելի վատ ստացվի, ես պատրաստ եմ իմ երկրի համար մինչև վերջ պայքարել»: