11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

«Բերանս բացե՞մ, ասե՞մ՝ ինչեր են պատմում». Զուրաբյանն ու Հարությունյանը բանավիճեցին

«Ճգնաժամը մի վիճակ է, ոը բերում է աղետալի փլուզման, դուք լավ գիտեք, թե ինչ է ճգնաժամն, ու չեմ կարծում, որ պետք է դասեր տանք, թե ինչ է դա»,-այսօր ԱԺ նիստերի ժամին ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ պատասխանելով ՀՀԿ-ական Խոսրով Հարությունյանին: Նշենք, որ խորհրդարանում քննարկվում է երկրում ստեղծված կառավարման ճգնաժամը պատգամավորների 1/3-ի նախաձեռնությամբ: Խոսրով Հարությունյանն էլ հարցրեց, թե որն է ընդհանրապես ճգնաժամը:

«Կարող է դուք ավելի լավ դասեր տաք, ես էլ ընդունեմ, բայց դա կապ չունի մեր դիսկուսիայի հետ: Երկիրն առևտրի բացասական բալանս ունի երեք միլիարդով: Մենք տնտեսություն չունենք, չունենք»,-հավելեց Զուրաբյանը:

Հարությունյանը նաև հետաքրքրվեց, թե արդյոք իշխանությունն ընդհանրապես չի՞ պայքարում կոռուպցիայի դեմ:  «Կարող է մի երկու հոգու բռնել է ձևի համար, բայց երկրի բարձրագույն ղեկավարությունն է զբաղված բիզնեսով: Բերանս բացե՞մ, ասե՞մ՝ ինչեր են պատմում, մի կոռուպցիոները դուք եք, դուք չգիտե՞ք, որ ձեզ արգելվում է զբաղվել բիզնեսով, կարող է գիտեք Երևանում մարդ կա՞, որ չգիտի Խոսրով Հարությունյանի բիզնեսները, դե իմ մոտ մի հատ բիզնես գտեք էլի»,-շեշտեց ՀԱԿ պատգամավորը:  

Հարությունյանը նախապես հարցրել էր նաև, թե չի կարծում, որ ընդդիմությունն էլ »հիվանդ է», և Զուրաբյանին հորդորեց իր տված հարցին պատասխանել: «Թող ընդդիմությունը հիվանդ լինի, կլինի, չի լինի, դա ուրիշ հարց է, ամբողջ ղեկը երկրի ձեր ձեռքն է, հիվանդը դուք եք, ձեր իշխանությունն է»:

Խոսրով Հարությունյանն արձագանքեց. «Խորհուրդ կտամ ամբիոնն օգտագործել ավելի կոռեկտ՝ ձեր քաղաքական մտքերն արտահայտելու համար: Իմ ու շատերի կենսափորձը բավարար է՝ միայն ձեզ ու ամբողջ քաղաքական ուժին հասկացնելու համար: Ես պնդում եմ, որ ընդդիմությունը «հիվանդ» է»: Լևոն Զուրաբյանն էլ հակադարձեց. «Եթե խոսում եք հասկացնելու մասին և հասկանալու, ուրեմն ինձ դաս չի կարող տալ մի մարդ, որը լինելով Հայաստանի վարչապետ՝ հանդես եկավ սեփական կառավարության ծրագրի դեմ ելույթով: Այդ արրաքը ցույց է տալիս, որ հասկացնելու հարցում սովորելու բան չունեմ»:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ