13 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

«Պոլի փետ լինի, ՀՀՇ-ից լինի». Շարմազանովը հիշեցրեց ՀԱԿ-ին /վիդեո/

«Քիչ առաջ աշխատասենյակում լսում էի հմնական զեկուցողի ելույթը և ակամայից հիշեցի ֆրանսիական բուրբոններին, որոնց մասին ասվում էր, որ նրանք ոչինչ չեն մոռացել և ոչինչ էլ չեն սովորել»,-այսօր Ազգային ժողովում 1/3-ի նախաձեռնությամբ քննարկվող կառավարման ճգնաժամի հարցի վերաբերյալ արտահերթ ելույթում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Հիմնական զեկուցողը ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն էր:

Շարմազանովը նշեց, որ Հայաստանում, քաղաքական դաշտում ու խորհրդարանում կա ճգնաժամ, սակայն դա ոչ թե կառավարման ճգնաժամ է, այլ ընդդիմության մի հատվածի կամ ոչ իշխանական ուժերի ճգնաժամն է: Նա նշեց, որ նախաձեռնությունը ներկայացվում է 1/3ի անունից, այդ թվում ԲՀԿ-ի, սակայն վերջիններս բացակայում են դալիճից և չեն կիսում Զուրաբյանի գաղափարները: «Քանի դեռ Հայաստանում գաղափարական պայքարը քաղաքական չէ, քանի դեռ ամեն ինչ անձնավորված է, և դա արվում է հենց ընդդիմության կողմից, այո, ընդդիմության ճգնաժամ է լինելու: Մենք ոչ թե քննադատում ենք երևույթները, այլ քննադատում ենք անձերին»:

ԱԺ փոխնախագահը շեշտեց՝ այսօր Փաշինյանն առաջարկեց անվտսահության մի ճանապարհ, երբ ներկայացնում էր նախագահի իմպիչմենթի պահանջը, սակայն նույն ՀԱԿ-ը չաջակցեց: «Դուք ձեր ավանդույթի համաձայն, այն որ ասում էին, «պոլի փետ լինի, ՀՀՇ-ից լինի», հայտնի գաղափարին համաձայն, քանի որ ձեզնից չէր, ասեցիք՝ քանի որ սա մենք չենք առաջարկել, մերժենք, մենք մի ժամ հետո ունենք առաջարկած, կգանք, սա կանենք»: Ըստ նրա՝ սա ոչ մի տեղ չտանող ճանապարհ է:

«Եթե դուք ազնիվ եք մեր հասարակության առջև, կանգնեք, ասեք՝ ինչ կապ ունի ախպեր ջան` ով է առաջարկում՝ Նիկոլ Փաշինյանը, Ռուբիկ Հակոբյանը, թե Նաիրա Զոհրաբյանը: Բա դուք այստեղ չէիք կարում միավորվեք»:

ԱԺ փոխնախագահը նկատեց, որ ՀԱԿ-ն ու անձամբ Զուրաբյանը ցայտնոտի մեջ է հայտնվել և դեմքը փրկելու համար փորձում են Հռոմի պապից կաթոլիկ լինել:

«Երրորդը՝ ի՞նչ ճգնաժամի մասին է խոսքը, եթե ճգնաժամը ձեր մեջ է, յոթ հոգանոց խմբակցությունով տասը երգ եք երգում»: Նա նշեց, որ նույնիսկ այս քննարկման ժամանակ խմբակցության ոչ բոլոր պատգամավորներն են ներկա, և սա խոսում է նրա մասին, որ այս հարցը շինծու է:

Շարմազանովը համաձայն է՝ երկրում կան բազմաթիվ խնդիրներ, բայց խնդիր է նաև այն, որ ընդդիմությունն իր «աչքի գերանը չի տեսնում, այլ ուրիշի աչքի փուշն է տեսնում»:  

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ