14 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Կյանքը` իշխանությունից հետո. նախագահներ, որոնք ստիպված էին փախչել երկրից /ֆոտոշարք/

ТАСС գործակալությունը ներկայացրել է նախագահների, որոնք հեղափոխության կամ իշխանափոխության արդյունքում ստիպված են եղել փախչել երկրից:

Ցուցակում տեղ է գտել Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը, ով նախորդ տարի երկրում տեղի ունեցած իշխանափոխության արդյունքում ստիպված էր փախչել Ռուսաստան:

1979 թվականի ապրիլին Ուգանդայից փախավ երկրի նախագահ Իդի Ամինը, ով իրեն ցմահ նախագահ էր հռչակել: Նա երկրում խստագույն դիկտատուրա էր հաստատել, ինչին հազարավոր մարդիկ զոհ գնացին, սակայն արդյունքում փախավ երկրից:

2005-ի մարտին “կակաչների հեղափոխության” արդյունքում Ղրղզստանի նախագահ Ասկար Ակաեւը ստիպված էր փախչել երկրից, նա մեկնեց Ռուսաստան:

2011-ի հունվարին Թունիսի նախագահ Զին ալ-Աբիդին բեն Ալին փախավ Սաուդյան Արաբիա:

Երկրից ժամանակին փախել են նաեւ Կիպրոսի նախագահը, Իրանի շահը, Ֆիլիպինների նախագահը, Բրազիլիայի նախագահը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ