09 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Դուք ոչնչով չեք տարբերվում գործող իշխանություններից. Մարուքյանը՝ Զուրաբյանին

Ազգային ժողովում անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը պատգամավորների 1/3-ի կողմից ներկայացրած երկրում առկա կառավարման ճգնաժամի մասին հարցի վերաբերյալ ասաց, որ դա ոչինչ չասող նախագիծ է: «Դուք սրանով ոչինչ եք առաջարկում»,-ասաց նա՝ դիմելով ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանին, ով հիմնական զեկուցողն է: Պատգամավորի պնդմամբ՝ երկրում կառավարման ճգնաժամ չկա, այլ բան է, եթե նախագիծը ներկայացնող Լևոն Զուրաբյանը նկատի ունի քաղաքական ճգնաժամը. «Այո, կա կոռուպցիա, դրա դեմ պայքարը բավարար վիճակում էլ չէ, մոնոպոլիաներ կան, որը ծայրահեղ վիճակի մեջ է դրել տնտեսությունը…

Ընդդիմությունը պետք է այլ տեսլական ունենա երկրի զարգացման վերաբերյալ, դուք դա չունեք, պարո՛ն Զուրաբյան, ինձ համար ամենամեծ հիասթափությունը եղել է Ձեր քվեարկությունը, Դուք ոչնչով չեք տարբերվում գործող իշխանություններից, քանի որ ուզում եք, որ ձեր կողմից բարձրացված հարցերը ստանան աջակցություն թե՛ խորհրդարանում, թե՛ խորհրդարանից դուրս»,-ասաց նա՝ նկատելով, որ եթե Հայաստանի՝ԵՏՄ անդամակցությանը կողմ է քվեարկել, ինչո՞ւ է հիմա եվրոպական երկրներից վիճակագրություն ներկայացնում և հորդորեց ԵՏՄ անդամ երկրներից օրինակներ ներկայացնել:

«Ինչո՞ւ եք Գերմանիային, ԵՄ-ին հղումներ անում, ի՞նչ կապ ունեք այդ մարմինների հետ, ձեր քաղաքական ուժն առաջին նախագահի գլխավորությամբ գործող իշխանություններից ավելի լավ հիմնավորեց, թե ինչու է պետք ԵՏՄ-ին միանալ… Հա, ամեն ինչ շատ վատ է, բայց դուք ի՞նչ եք առաջարկում»,-ասաց Մարուքյանը: «Դուք Ռուսաստանում կամ Ղազախստանում տեսե՞լ եք, որ ցույցեր անեն… Դուք էդ աուրան եք բերել էստեղ, հիմա ո՞նց եք այլ արժեքներից խոսում, հետևաբար ինձ համար որևէ տարբերություն չկա դուք եք Հայաստանը ինտեգրում ԵՏՄ-ին թե ՀՀԿ-ն»,-նշեց նա՝ հավելելով, որ ՀԱԿ-ը քարկոծել է բոլոր այն քաղաքական ուժերին ու գործիչներին, որոնք ԵՏՄ-ի կողմնակից չեն եղել:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ