30 Հուլիսի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ուրիխանյանի «թափը». Հրապարակ

Կառավարության աղբյուրներից «Հրապարակը» տեղեկացել է, որ կառավարության նիստերի դահլիճում մայիսի 16-ին համագումար անցկացնելու հայտ է ներկայացրել «Ալյանս» առաջադիմական, ցենտրիստական անունով նորահայտ կուսակցություն: Թերթի տեղեկություններով՝ սա այն կուսակցությունն է, որը նախաձեռնում է ստեղծել վերջերս ԲՀԿ-ից դուրս եկած Տիգրան Ուրիխանյանը: Այսինքն՝ «Քաղաքացիական շտաբ» ՀԿ-ն կուսակցության կարգավիճակում այլ անվանում է ունենալու:  Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Քիմը հաղթում է. Հայկական ժամանակ

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի հայաստանյան այցը վեր է ածվում մեծ իկրադարձության: Համաշխարհային մամուլն ուշի ուշով հետևում է տեղի ունեցողին և այցը լուսաբանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համատեքստում: Հիմա համաշխարհային մամուլում Ցեղասպանության մասին այնքան նյութ է տպագրվում, որ կարելի է միանշանակ ասել՝ Քարդաշյանի այցը Թուրքիայի համար դարձել է իսկական մղձավանջ, որի դեմ այդ հզոր պետությունը փաստացի […]

Ինչու մենք դատապարտված ենք տանուլ տալու , իսկ հրեաները հաղթելու

Քաղաքագետ Անուշ Սեդրակյանը վերլուծում է, թե ինչու քանակով չափով, աշխարհագրական դիրքով Իսրայելին այնքան նման լինելով, մենք դատապարտված ենք տանուլ տալու , իսկ հրեաները հաղթելու. 1 Հրեաները հալածված լինելու սինդրոմը թույլ են տալիս հիշատակել միայն գրականության ,կամ երգերի մեջ ,պետական քաղաքականության մեջ դա ոչ մի անգամ չի հնչել ու չի հնչելու 2 Հրեաների կանայք ռազմաճակատում եմ,ոչ […]

էդ մի դարդից էլ պրծանք

Քիմ Քարդաշյանը վերջապես հասավ Հայաստան, էդ մի դարդից էլ պրծանք: Ամերիկյան հեռուսաալիքներին իր հայկական ծագման մասին շեփորած հեռուստաաստղը ոչ մի բառ չփոխանակեց իրեն դիմավորող հարյուրավոր լրագրողների հետ ու շտապեց «Մարիոթ» հյուրանոցի իր վարձած տարածքը: Ճիշտ է, Քիմ Քարդաշյանի Հայաստան գալը իր համար PR նպատակ ունի, բայց այն նաեւ հրաշալի առիթ է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի […]

ՀՀ նախագահի հանդիպումները Իտալիայում

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպումներ է ունեցել Իտալիայի Պատգամավորների պալատի նախագահ Լաուրա Բոլդրինիի և Իտալիայի Սենատի նախագահ Պիետրո Գրասսոյի հետ: Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և մեծ պատիվ համարել գտնվել հիասքանչ Հռոմում, որը Հայաստանի համար բարեկամ պետության մայրաքաղաք լինելուց զատ, տարածաշրջանի կարևորագույն կենտրոններից է: ՀՀ Նախագահը կարևորել է իր օտարերկրյա այցերի շրջանակներում […]

Առնվազն անհասկանալի կլինի. Զոհրաբյանը կողմ է հայտարարություն ընդունելուն

Մի շարք պատգամավորների հեղինակած հայտարարության տեքստը՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի ընդունման մասին հարցի քննարկման ժամանակ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, թե Հայոց Ցեղասպանությունը ճանաչած երկրների և կազմակեպություններին ուղղված երախտագիտության խոսքը պետք է ընդունվեր միաձայն, սակայն ըստ նրա՝ քննարկումները տարան բացարձակ այլ տեղ, որը անհասականալի և անընդունելի է: ԲՀԿ պատգամավորը նշեց, թե ԱԺ ամբիոնից […]

Տո խելոք. Շարմազանովը` ՀԱԿ-ին /վիդեո/

«Սա այն դեպքն է, երբ մեր բոլորիս տեսակետը հիմնականում նույնն է: Այո, անհրաժեշտություն կա նման հայտարարություն ընդունելու համար, և միանգամից նշեմ՝ ՀՀԿ-ը միաձայն կողմ է քվեարկելու այս հայտարարությանը»,-այսօր Ազգային ժողովում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ խոսելով մի շարք պատգամավորների հեղինակած հայտարարության տեքստը՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի ընդունման մասին: Շարմազանովը նշեց, որ […]

«Մեզ համար ստորացուցիչ է, սակայն Քոչարյանը դա հաշվի չառավ»

Ազգային ժողովում ԱԺ մի խումբ պատգամավորների կողմից ներկայացրած հայտարարության տեքստը՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի ընդունման մասին հարցի քննարկման ժամանակ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, ներկայացնելով իր կուսակցության տեսակետը, նշեց, որ կողմ են քվեարկելու, քանի որ Ցեղասպանության միջազգային ճանաչումը ՀՀ արտաքին քաղաքականության հիմնասյուններից է, ինչպես նաև 1990 թվականի օգոստոսի 23-ին ստորագրված ՀՀ անկախության հռչակագրով […]

Կայացել են հայ-իտալական բարձր մակարդակի բանակցությունները

Իտալիայի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Վիտտորիանո թանգարանային համալիր, ծաղկեպսակ դրել Անհայտ զինվորի հուշարձանին, այնուհետև հանդիպում է ունեցել Իտալիայի Հանրապետության Նախագահ Սերջիո Մատարելլայի հետ: Կարևորելով Իտալիայի Նախագահի պաշտոնը ստանձնելուց կարճ ժամանակ անց Սերջիո Մատարելլայի հետ հանդիպումը` ՀՀ Նախագահը հույս է հայտնել, որ այն կնպաստի հետագա երկխոսության և հայ-իտալական օրակարգի հետագա […]

«Լևոն Տեր-Պետրոսյանը չպետք է դառնար ՀՀ նախագահ»

«Պետք է անդրադարձ կատարենք 90-ականներին, որովհետև արտաքին քաղաքականության մեր ձախողումները սկսվեցին հենց այդ ժամանակ, և մենք սկսեցինք կեղծել ընտրությունները»,-այսօր Ազգային ժողովում մի շարք պատգամավորների հեղինակած հայտարարության տեքստը՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի ընդունման մասին հարցի քննարկման ժամանակ ասաց նախագծի հիմնական զեկուղող Զարուհի Փոստանջյանը: Նա նշեց, որ հենց առաջին նախագահի ժամանակ եղած կեղծիքների ժամանակ խորհրդարանում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի

Ամենաընթերցված