23 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելումը շարունակում է մնալ հրամայական

Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի «Politique Internationale» հանդեսի հատուկ համարում: Շրջադարձային փոփոխությունների ժամանակակից աշխարհում միջազգային հանրությունը և առանձին պետություններ հաճախ չեն կարողանում լուծում տալ այնպիսի խնդիրների, որոնք առաջին հայացքից թեև ոչ հրատապ են թվում, սակայն դրանց լուծմանը խիստ կարևոր նշանակություն է տրվում: Ցեղասպանության կանխարգելումը նման խնդիրներից մեկն է: 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը վերապրած հայ ազգը բարոյական […]

Գերմանիան կմիանա այն երկրներին, որոնք կատարվածը ցեղասպանություն են որակում

Հղում տալով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի խոսնակ Շտեֆան Զիբերթին` Reuters գործակալությունը գրել է, որ երկրի կառավարություն կներկայացվի բանաձեւ, որով Հայոց ցեղասպանությունը կանվանվի «ցեղասպանություն»: Այսպիսով Գերմանիան կմիանա այն երկրներին, որոնք կատարվածը ցեղասպանություն են որակում: Սակայն օրեր առաջ Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Ուոլթեր Շթայնմայերը իր հարցազրույցում խուսափել է օգտագործել «ցեղասպանություն» բառը:

«Կյանքն է թելադրում» /վիդեո/

«Ի վերուստ մենք եռյակի հետ, մի քանի անգամ ասել եմ, որոշակի իրավական պայմանագիր չենք ունեցել, համագործակցությունը եղել է կոնկրետ նպատակների ու շահերի շուրջ: Անկախ նրանից, թե եռյակի ուժ է, եռյակի ուժ չէ, եթե մեր՝ «Բարգավաճ Հայաստանի» մոտեցումներն ու շահերը կհամընկնեն այլ քաղաքական ուժերի շահերի հետ, մենք կհամագործակցենք, չեն համընկնի, չենք համագործակցի»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ […]

Արթուր Բաղդասարյանը հանդիպել է

Այսօր «Օրինաց երկիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի և Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի հանդիպումը: Հանդիպմանը մասնակցել են նաև ՕԵԿ ներկայացուցիչներ և դեսպանության աշխատակիցներ: Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: 

Թուրքիայի ներկա քայլերը և արձագանքները վերջին զարգացումներին, մեղմ ասած, ադեկվատ չեն. ԵՄ-ում ՀՀ դեսպան

Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը Թուրքիայի համար դարձել է յուրօրինակ «լակմուսի թեստ» Թուրքիայի ժողովրդավարացման, մարդու իրավունքների ճանաչման և հարգման, Թուրքիայի եվրոպականացման ճանապարհին: Նման համոզմունք է հայտնում Եվրոպական Միությունում Հայաստանի Հանրապետությանառաքելության ղեկավար, դեսպան Թաթուլ Մարգարյանը` «Արմենպրես»-ին տված բացառիկ հարցազրույցում:   -Պարոն դեսպան, ապրիլի 15-ին Եվրոպական Խոորհրդարանը գրեթե միաձայն ընդունեց Հայոցցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված բանաձև: Հայաստանի հասարակությունը և ամբողջ հայությունը, բնականաբար, խորը երախտագիտությամբ […]

Գնդապետը հացադուլի նստեց /վիդեո/

Ապրիլի 16-ին Ազատության հրապարակում Հիմնադիր խորհրդարանի հանրահավաքում ազատամարտիկները հայտարարել էին, որ այսօրվանից 50 հոգի նստացույց եւ հացադուլ է սկսելու Ազատության հրապարակում՝ ի պաշտպանություն 17 քաղբանտարկյալների: Նախօրոք հայտարարված հացադուլը չի լինելու, հացադուլ հայտարարեց  միայն ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Խաչիկ Ավետիսյանը: Գնդապետը հացադուլի կնստի ՄԻՊ գրասենյակի մոտ, ապա կգնա տուն, որտեղ կշարունակվի հացադուլը: Հացադուլը հրապարակային բնույթ կկրի միայն […]

«Սև ապրիլ». Արա Գեւորգյանի եւ Դանիել Դեքերի նոր նախագիծը

ՀՀ վաստակավոր արտիստ, կոմպոզիտոր Արա Գևորգյանը եւ «Ադանա» երգի բառերի հեղինակ, ամերիկացի երգիչ Դանիել Դեքերը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ նոր նախագիծ են անում` «Սև ապրիլ», որը 2 մասից է բաղկացած` հայերեն և անգլերեն երգեր: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Արա Գեւորգյանը հայտնել է, որ տեսահոլովակը մինչև ապրիլի 24-ը պատրաստ կլինի: Ասուլիսին ներկա է եղել նաեւ […]

Հայերը մեծ վնաս են կրելու. Էրդողանը չի հանգստանում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին Թուրքիայի Քոջաելի քաղաքում ունեցած ելույթի ժամանակ կրկին խոսել է Հայոց ցեղասպանության, Հռոմի Պապի ելույթի ու Եվրախորհրդարանի (ԵԽ) ընդունած բանաձևի մասին:  Էրդողանը կրկնել է նախորդ անգամվա մտքերն`ասելով, որ այդ որոշումներն ու ուղերձները իրենց համար նշանակություն չունեն: «Դրանք մեր մի ականջից մտնում ու մյուսից էլ դուրս են գալիս»,-ասել է վերջինս, գրում […]

Հերմինե Նաղդալյանը ԵԽ ԽՎ-ին կոչ է արել խուսափել հակամարտության գոտում իրավիճակը սրող որևէ նախաձեռնությունից

Այսօր Ստրասբուրգում մեկնարկած ԵԽ ԽՎ լիագումար նիստում ընթացիկ զեկույցով հանդես է եկել ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը՝ Եվրոպայի ուշադրությունը ևս մեկ անգամ սևեռելով Թուրքիայի զեղծարար քաղաքականության և Ադրբեջանի՝ հակամարտության խաղաղ լուծումը խաթարող ռազմատենչ հայտարարությունների ու սադրանքների վրա: Տիկին Նաղդալյանը ԵԽ ԽՎ-ին կոչ է արել խուսափել հակամարտության շուրջ նոր բռնկումից, որը կարող է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի