23 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սահմանին լարվածությունը կմեծանա

ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը չի բացառում, որ առաջիկա օրերին հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունն աճի: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա նշեց, որ սովորաբար ապրիլի 24-ի նախաշեմին կրակոցները սահմանին ավելանում են, իսկ այս տարին հատկանշական է. «Արդբեջանը Թուրքիայի չափ դժգոհ է Հռոմի պապի մատուցած պատարագից, նրա հայտարարություններից և Եվրախորհրդարանի ընդունած բանաձևից»,-նկատեց նա: […]

Համացանցը «տրաքացնում են» կառավարական սեքս-սկանդալի կադրերը /վիդեո 18+/

Համացանցում սկանդալային տեսանյութ է հայտնվել, որտեղ երեւում է, թե ինչպես են Ռուսաստանի կառավարության շենքում /Սպիտակ Տանը/ զբաղվում սեքսով: Նկարահանել են դրսից, եւ չի երեւում, թե կոնկրետ որ պաշտոնյան է տեսանյութում: Կառավարությունից դեռ չեն մեկնաբանել այս տեսանյութը:

Անդրանիկ Մանուկյանի Ուկրաինայում գտնվելը միայն բավարար է

«Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանը հույս է հայտնել, որ Ուկրաինան կճանաչի Հայոց ցեղասպանությունը։ Ես հակառակ կարծիք եմ. եթե նույնիսկ քաղաքական պատճառ չլինի, կոմերսանտի մտածողությամբ Մանուկյանի Կիևում գտնվելը բավարար է, որ Ուկրաինան չճանաչի ցեղասպանությունը», -կարծում է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը: 

Հրաժարական տվեց

Ամերիկայի Հայկական Համագումարի տարածաշրջանային տնօրեն Արմինա Դարբինյանը տեղեկացնում է իր հրաժարականի մասին. «Իմ որոշումը պայմանավորված է այն hանգամանքով, որ ես չեմ կիսում Ամերիկայի Հայկական Համագումարի Հոգաբարձուների նորընտիր խորհրդի կողմից որդեգրած աշխատանքային ռազմավարական մոտեցումները եւ չեմ ընդունում գործունեության փոփոխված ձևաչափը տարածաշրջանում»,- ասվում է Դարբինյանի կողմից տարածված հայտարարությունում: Արմինա Դարբինյանը ղեկավարում է Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային գրասենյակը […]

Սեֆիլյանն ազատ չի արձակվի

Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց «Հիմնադիր խորհրդարան»-ի քարտուղարության համակարգող Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու առաջին ատյանի դատարանի որոշումը: Հիշեցնենք, փաստաբաններն այսօր բողոքարկելու են նաեւ Հիմնադիր խորհրդարանի մյուս կալանավորված անդամների նկատմամբ Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը:

Որպես հայ մարդ` շնորհակալ եմ Ֆրանսիայի ղեկավարությանը. Ա. Աշոտյան

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ֆրանսիական համագործակցության մի շարք հարցեր, այդ թվում` Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստան ժամանող բարձրաստիճան հյուրերի հնարավոր այցեր Հայաստանի Ֆրանսիական համալսարան, որտեղ վերջիններս հանդիպում կունենան բուհի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ: «Որպես հայ […]

Ռասել Քրոուի ֆիլմը վիրավորում է Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգներին /վիդեո/

Հոլիվուդյան հայտնի աստղ Ռասել Քրոուի ·«Ջուր փնտրողը» (The Water Diviner) ֆիլմը, որը պատմում է Գալիպոլիի մասին, արդեն տեւական ժամանակ է` բողոքների ալիքի պատճառ է դարձել: Սոցկայքերում մարդիկ իրենց դժգոհությունն են հայտնում, որ ներկայացվող ժամանակաշրջանի իրադարձությունները ճիշտ չեն պատկերված եւ աղավաղում են պատմությունն ու վիրավորում Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգներին: Աթենքի «Հայաստան» շաբաթաթերթը նամակի նախագիծ է կազմել, […]

Որ երկրների նախագահներն են ժամանելու Երևան

ՌԴ-ն, Ֆրանսիան, Կիպրոսը և Սերբիան կլինեն ՀՀ-ում՝ պետության ղեկավարի մակարդակով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող Վիգեն Սարգսյանը: Նա նշեց նաև, ոև կան պատվիրակություններ, որ գալիս են որպես պետության ղեկավար ներկայացուցիչ. «Օրինակ Կանադայի վարչապետը նշել է, որ այդ օրերին ավանդաբար լինում է հայ […]

Ազատիչը մեծահոգի մարդ է

Ես հիմա քաղաքականությանը չեմ հավատում, որովհետև հայաստանյան իրականության մեջ այն դարձել է սպառողական, արժեք չստեղծող, իդեա ու գաղափար լափող: Չէի հավատում նաև մի քանի ամիս առաջ, երբ թվում էր, թե երկրում ընդդիմություն կա, որովհետև սպառողականություն կոչվածը Եռյակի մոտ ավելի խորքային էր արտահայտված: Ամիսներ շարունակ, իշխանություն և ընդդիմություն կոչվածները զբաղված էին քաղաքացու կերպարի ոչնչացմամբ, քաղաքական ամեն […]

Եղել է այն ցունամին, որից Թուրքիան վախենում էր

«Արդեն եղել է այն ցունամին, որից Թուրքիան վախենում էր»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Նա ցնման քայլեր համարեց Հռոմի պապի կողմից մատուցված պատարագը:  «Այս ցունամին շարունակվելու է նաև առաջիկա օրերին՝ ապրիլի 22-25-ին կայանալիք միջոցառումների ժամանակ»,-նշեց նա։ Ըստ Մանոյանի՝ Թուրքիան լրիվ տապալել է Գալիպոլիի 100-ամյակի վերաբերյալ միջոցառումների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի