14 Մայիսի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մուլտֆիլմ` Պուտինի «անհետացման» մասին /վիդեո/

Մինչ օրեր առաջ ողջ աշխարհը գուշակում էր, թե ուր կարող է անհետացած լինել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, նորվեգացիներն այս թեմայով հետաքրքիր մուլտֆիլմ են նկարահանել: Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մի քանի որ չերեւաց հասարակության առաջ, ինչը տարատեսակ մեկնաբանությունների առիթ տվել:

Օբամայի հերթական խայտառակությունը

Աֆղանստանի հասարակությունը խիստ վրդովվել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի պահվածքով: ԱՄՆ նախագահը Աֆղանստանի նորընտիր նախագահ Աշրաֆ Գանի Ախմադզաեմի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ մոռացել է կոլեգայի անունն ու նրան մի քանի անգամ սխալ անունով է կոչել: Օբաման նորընտիր նախագահին մի քանի անգամ կոչել է Աֆղանստանի նախկին նախագահ Համիդ Կուրզայի անունով, ինչն էլ չի վրիպել լրագրողների […]

Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Չինաստանի պետական խորհրդի նախագահ Լի Քեցյանի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Պեկինում հանդիպում է ունեցել ՉԺՀ պետական խորհրդի նախագահ (վարչապետ) Լի Քեցյանի հետ: Քննարկվել է փոխշահավետ և հեռանկարային մի շարք ոլորտներում երկկողմ հարաբերությունները խորացնելու, Հայաստանի և Չինաստանի միջև փոխգործակցության առկա մեծ ներուժը ի նպաստ երկու բարեկամ երկրների լիարժեքորեն օգտագործելու հետ կապված հարցերի լայն շրջանակ: Այն ներառել է էներգետիկայի, տրանսպորտի, քիմիական արդյունաբերության, կրթության, […]

Կաշկանդված չեն ու դեռ ցույց կտան

«Մենք շարունակելու ենք քննադատությունները, շարունակելու ենք մեր երկրի բարելավման համար նոր ծրագրերի առաջարկումը, և որևէ բանում մենք կաշկանդված չենք և որևէ հարցում հնազանդ չենք»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խոսնակ, պատգամավոր Վահան Բաբայանը: Նա հորդորեց վաղաժամ գնահատականներ չանել, համբերել:   «Ժամանակը մեր առջև է, ԱԺ աշխատանքերն ընթանում են, և առաջիկայում դուք դեռ կտեսնեք, թե […]

Թուրքերը միակողմանի չեն կոտորել. Փերինչեք

Թուրք գործիչ Դողու Փերինչեքը հայտարարել է, որ եթե ինքը իշխանության գա,  Թուրքիայում կկարողանան հանգիստ խոսել Հայոց ցեղասպանության մասին, գրում է թուրքական Haberler-ը: Պատասխանելով հարցին, թե ինչ է տեղի ունեցել 1915-ին, Փերինչեքն ասել է, թե փաստերը վկայում են, որ փոխադարձ ջարդեր են եղել` «թուրքերը միակողմանի չեն կոտորել»: Փերինչեքը նշել է, որ այդ ամենի մեղավորը Ռուսաստանը, Անգլիան […]

Օտտավայում տեղի ունեցավ Կանադա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի տարեկան նիստը

Մարտի 25-ին Օտտավայում տեղի ունեցավ Կանադա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի տարեկան նիստը, որի շրջանակներում խմբի նախագահ վերընտրվեց պահպանողական կուսակցության անդամ, պատգամավոր Հարոլդ Ալբրեխտը: Նիստին մասնակցեցին ինչպես Կանադայի խորհրդարանի ներկայացուցիչների պալատի ու սենատի անդամներ, այնպես էլ ներկայացուցիչներ հայկական հարցերին իրազեկման կազմակերպություններից: Տարեկան նիստին ելույթով հանդես եկավ Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը, ով ողջունեց բարեկամության խմբի անդամներին, խոսեց […]

Պուտինի անհետացումը ի՞նչ էր նշանակում

Վլադիմիր Պուտինի տասնօրյա անհետացման հետ կապված շշուկները ընդգրկում էին ծիծաղելիից մինչև խոշորագույն բամբասանքներ: Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը զբաղված էր շշուկներ տարածելով, որ ռուսական առաջնորդը հիվանդ էր՝ դրանով ժխտելով Կրեմլում իշխանության համար պայքարն ու այն պնդումները, որ նախագահը բացակայում էր իր նոր  զավակի ծնունդը տեսնելու համար, գրում է Interpress.am-ը` Newsweek-ին հղումով: Երբ երկուշաբթի օրը Պուտինը […]

Նախագահը հանդիպում է ունեցել ՉԺՀ ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահ Ճանգ Դըծյանի հետ

Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն պետական այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Թյանանմենի հրապարակ, ծաղկեպսակ դրել և հարգանքի տուրք մատուցել Ժողովրդական հերոսների հուշարձանին: ՀՀ Նախագահն այնուհետև Ժողովրդական ներկայացուցիչների պալատում հանդիպում է ունեցել ՉԺՀ ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահ Ճանգ Դըծյանի հետ: Համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահը ողջունել է Հայաստանի Նախագահին և ընդգծել, որ […]

Կառավարության նիստին ձերբակալվել է ԱԻ նախարարը /վիդեո/

Համացանցում հայտնվել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է Ուկրաինայի կառավարության նիստի ժամանակ ձերբակալվում  Արտակարգ իրավիճակների նախարար Սերգեյ Բոչկովսկին: Հիշեցնենք, որ Բոչկովսկին ձերբակալվել է նախարարների կաբինետի նիստի ժամանակ` ֆինանսական հանցագործություններ կատարելու մեղադրանքով:

Ապրիլի 24-ին Օբաման կլինի՞ Երեւանում

Աշխարհի տարբեր երկրներից ապրիլի 24-ին Հայաստան կգան եւ Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումներին կմասնակցեն բազմաթիվ պատվիրակություններ: Ֆրանսիայի, Ռուսաստանի, Կիպրոսի նախագահների մամլո ծառայություններից արդեն հաստատել են, որ նախագահներն այդ օրը կլինեն Երեւանում: Մի շարք երկրներ եւս բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով կներկայանան Հայաստանում: ԱՄՆ-ից, սակայն, դեռ որեւէ արձագանք չի եղել` ով է այդ օրը գալու հայաստան, ներկայացուցիչ լինելու է թե […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի