Թուրքիայի հոգևոր առաջնորդը Հայաստանի մասին Պապի մեկնաբանությունները «անառակություն» է անվանել

Թուրքիայի հոգևոր առաջնորդը Հռոմի պապ Ֆրանցիսկոսի՝ 1915 թվականի հայերի զանգվածային ջարդերը ցեղասպանություն կոչելը, մեկնաբանեց որպես «անառակություն» և ասաց, որ Վատիկանը մինչև մեղադրանքներ ներկայացնելը նախևառաջ պետք է իր պատմությանը նայի, գրում է interpress.am-ը` reuters-ին հղումով:
Ֆրանցիսկոսը հռոմեական կաթոլիկ եկեղեցու առաջին առաջնորդն է, ով այս ամիս 1.5 միլիոն հայերի սպանությունը հրապարակայնորեն անվանեց «ցեղասպանություն» ՝ Թուրքիայի հետ լարվածություն առաջացնելով, որը հետ կանչեց Վատիկանում իր դեսպանին և հիշեցրեց ինքն իրեն այդ մասին:
«Վատիկանը կլինի ամենամեծ պարտվողը, եթե մենք բոլորս հաշիվ տանք նախկին տառապանքներին և պատճառված ցավերին»,- Reuters-ի հետ հարցազրույցում ասաց կրոնական հարցերի մշտական հանձնաժողովի առաջնորդ և մեծ մուսուլմանական Թուրքիայի կրոնական ամենաբարձր ղեկավար Մեհմեթ Գորմեզը:
«Արդյո՞ք միլիոնավոր սիրիացի փախստականների այժմյան իրավիճակը մտահոգության ավելի քիչ պատճառ ունի Վատիկանի համար, քան այն, ինչ կատարվեց հայկական աքսորման ժամանակ»,- ասաց նա՝ մատնանշելով Թուրքիայում ապաստանող Սիրիայի քաղաքացիական պատերազմի փախստականներին:
«Ես կարծում եմ, որ Պապի հայտարարությունը անբարոյական է, և չեմ կարող որևէ համաձայնեցում գտնել հիմնական քրիստոնեական արժեքների հետ»:
ՂՈՒՐԱՆԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ուրբաթ կայանալիք առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում օսմանյան թուրքերի զորքերի կողմից ջարդերի 100-րդ տարելիցը ավելի է ակտիվացնում տարաձայնությունները Գերմանիայի հետ, որը ցանականում է միանալ Ֆրանսիային, Եվրոպական պառլամենտին և Ֆրանցիսկոս պապին, կիրառելու «ցեղասպանություն» տերմինը:
Թուրքիան ժխտում է , որ այն ժամանակ, երբ թուրքական զորքերը կռվում էին ռուսների դեմ ցեղասպանություն է կատարվել: Ըստ նրա, ոչ մի կազմակերպված շրջանակ չի եղել հայերին դուրս քշելու համար և չկար այդպիսի հրամաններ արձակելու ոչ մի ակնհայտություն օսմանյան իշխանությունների կողմից:
Գորմեզի գրասենյակը ստեղծվել է Թուրքիայում՝ սուննիական աշխարհիկ սահմանադրությամբ ազգի մոտ, որպեսզի 1924 թվականին փոխարինի օսմանյան Շեյխ ալ-Իսլամին, որը մի մուֆտի էր, որ իշխանություն ուներ հաստատելու սուլթաններին, ովքեր ծառայում էր որպես գլխավոր օրինական խորհրդատու:
Գորմեզը ասաց, որ Եվրոպայի թույլ տնտեսությունը և ներգաղթածներին ինտեգրելու դժվարությունները այն արմատական պատճառներն էին, որ իսլամաֆոբիան տարածվեց աշխարհամասում: «Իսլամաֆոբիան, հակասեմիտիզմի նման, պետք է համարվի մարդկության դեմ ոճրագործություն»,- նշեց նա:
Գորմեզը նաև ավելացրեց, որ որոշ իսլամական խմբավորումների կողմից ցուցաբերված դաժանությունները՝ ինչպիսին են Իսլամական պետությունը, Բոկո Հարամը, ալ Շաբաաբը, ալ-Կաիդան, արհամարհանքի և աղքատության արդյունք էին, ինչպես նաև երկու դարերի ընթացքում Միջին Արևելքի և Աֆրիկայի շահագործումը:
Նա կոչ արեց իսլամական ուսուցիչներին և հոգևորականներին լինել ինքնաքննադատ, երբ բարձրացնում են նոր սերնդին: «Իսլամը ամբողջ պատմության ընթացքում քաղաքականություն ստեղծող կրոն էր: Մուսուլման երեխաներին կրթելիս, հոգևորականները պետք է համեմատություն անցկացնեն այն ժամանակվա և այսօրվա Ղուրանի մեկնաբանությունների միջև, որոնք դաժանություն են հրահրում»,- ասաց նա:
Աղբյուր` interpress.am