06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

«Ամոթ է». Քերոլայն Քոքսը ցավում է իր երկրի համար

««Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» ֆորումը կարևորություն ունի ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ աշխարհի ու մարդկության համար»,-հայտարարեց Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի բարոնուհի Քերոլայն Քոքսը:

«Սա միակ տեղն է, որտեղ ես ցանկանում եմ գտնվել այսօր և վաղը: Ես ցավում եմ, որ ներկայացնում եմ մի երկրի խորհրդարան, որի կառավարությունը հրաժարվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, և ես համոզված եմ, որ սա ամոթ է»,-ասաց նա:

Միաժամանակ բարոնուհին նկատեց, որ Մեր Բրիտանիայի երկրներից Ուելսն ու Շոտլանդիան ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: «Ծափահարում եմ նրանց ու նաև բոլոր այն երկրներին, կառավարություններին, ովքեր կատարել են այդ քայլը»: Նա նշեց, որ պետք է ընդունել ոչ միայն տարիների առաջ կատարված ցեղասպանություններն, այլև բոլոր ժամանակակից ցեղասպանությունները, ինչպես օրինակ՝ նա այդպիսին որակվեց այսօր Սուդանի կառավարության կողմից իրականացվող քայլերը աֆրիկացիների ու մահմեդականների դեմ:

«Եվս մեկ ցեղասպանության փորձ Ադբեջանի փորձն է վերացնել հայերին իրենց պատմական հողից՝ Արցախից»,-ասաց Քերոլայն Քոքսն ու շնորհակալություն հայտնեց Ացախի ժողովրդին, որ իրենց հայրենիքում են, առաջին ճակատում են: «Երբ այցելում եմ հայկական Արցախ, ոգեկոչված եմ զգում հայոց ոգով, դուք փյունիկ եք, ոչ միայն ապրում եք, այլև ստեղծում եք քայքայման փշուրներից հոյակերտություն: ԼՂՀ-ն ունի հիմնավոր պահանջ, ինչպես և Կոսովոն՝ դրսևորելով ապրելու ազատ Արցախում ու հայտնում եմ իմ զորակցությունն Արցախի ժողովրդին»,-շեշտեց նա:

Բարոնուհին խոնարհվեց Հռոմի պապի առջև իր հզոր հայտարարության համար, որն ուղղված է համարում մեզ բոլորիս: Նա նաև կարծում է, որ թուրք ժողովրդի շահերից  է բխում ճանաչել ցեղասպանությունը, որովհետև որևէ ազգ չի կարող ստեղծել ապագա, եթե կեղծում է պատմությունը: «Ուզում եմ նաև նշել՝ պետք է հարգել այն թուրքերին, ովքեր օգնել են հայերին ցեղասպանության ժամանակ ու այն բոլոր թուրքերին, ովքեր կոչել են եղածը «Ցեղասպանություն»՝ երբեմն վճարելով ամենաբարձր գինն իրենց համար, ինչպես օրինակ՝ Հրանտ Դինքը»:

Բարոնուհին ասաց, որ պետք է պայքարել ժխտողական քաղաքականության դեմ. «Աստված օրհնի բոլորիդ ու այս սքանչելի ժողովրդին»,-այս խոսքերով եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ