06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

«Զորի Բալայանը հացադուլ հայտարարեց հյուրանոցի իր համարում»

Ապրիլի 20-ին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի առջև հացադուլ հայտարարած ազատամարտիկ Խաչիկ Ավտիսյանը այս օրերին հացադուլը շարունակում է տանը։

«Մինչև ապրիլի 25-ը տան պայմաններում եմ հացադուլը անելու, ինձ շատ լավ եմ զգում, որևէ խնդիր չունեմ»,- Henaran.am-ի հետ զրույցում ասաց Ավետիսյանը։ Նա տեղեկացրեց, որ Կարմիր Խաչի և Մարդու իրավունքների պաշպտանի գրասենյակից ներկայացուցիչներ է հրավիրել իր բնակարան․ «Եթե առողջական վիճակս վատանա անմիջապես օգնություն տրամադրեն, միաժամանակ նաև հսկողության տակ պահեն, որպեսզի վաղը անիմաստ խոսակցություններ չլինեն, որ հացադուլ չեմ անում»։

Շատերին անհասկանալի է տան պայմաններում հացադուլ անելու իմաստը և նրանք նույնիսկ ծիծաղելի են համարում, Ավետիսյանն այդպիսի կարծիք ունեցող մարդկանց հետևյալն է ասում․ «Այդ կարծիքը հիմնականում ֆեսբուքյան դոնքիշոտներին է պատկանում, ժամանակը ցույց կտա, թե ով է ճիշտ։ Շատերին պետք է ասել, երբ սկսվեց 88թ-ի շարժումը մեր մտավորականներից Զորի Բալայանը հացադուլ հայտարարեց Մոսկվայի հյուրանոցի իր համարում»։

Ապրիլի 25-ի առավոտյան հացադուլը նորից կիրականացնի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի դիմաց և հույս ունի, որ ընկերները ևս կմիանան իրեն։

Հիշեցնենք, որ «Հիմնադիր խորհրդարանի» հանրահավաքի ժամանակ ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանը հայտարարել էր, որ շուրջ 50 ազատամարտիկներով ապրիլի 20-ից Ազատաության հրապարակում անժամկետ հացադուլ են սկսլեու։ Սակայն հացադուլ արեց միայն Խաչիկ Ավետիսյանը։ Ավետիսյանը պահանջում է անհապաղ ազատ արձակել 17 քաղբանտարկյալների Շանթ Հարությունյանը և ընկերներին, Վոլոդյա Ավետիսյանին, Ժիրայր Սեֆիլյանը և ընկերներին

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ