30 Օգոստոսի, Կիրակի, 2026
KFC

Ես չեմ հպարտանում իմ երկրի խորհրդարանով. Բուլղարիան կրկին հրաժարվեց

Բուլղարիայի խորհրդարանի պատգամավոր Վոլեն Սիդերովն այսօր «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի ժամանակ նշեց, որ խորհրդանշական է, որ Բուլղարիան Երևանում ինքն է ներկայացնում: Նա ասաց, որ իր կուսակցությունը պայքարում է, որ Բուլղարիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը, սակայն միաժամանակ հայտնեց, որ վաղը պիտի Բուլղարիայի խորհրդարանում քննարկվեր այս հարցը: «Ինձ քիչ առաջ զանգահարեցին ու ասացին, որ այս հարցը չեղարկվել է, չի քննարկվելու»,-նկատեց նա:

«Ես չեմ հպարտանում իմ երկրի խորհրդարանով: Ինչո՞ւ է այդպես ստացվում»,-հարցրեց պատգամավորն, ու ինքն էլ պատասխանեց իր հարցին. «Հասկանում եմ, որ հսկայական ճնշում կա Թուրքիայի դեսպանատան կողմից, ինչը կոպիտ միջամտություն է Բուլղարիայի ներքին գործերին: Բայց բուլղար ժողովուրդը չի կիսում այդ տեսակետը, քանի որ գիտի՝ պատմությունը չի կարելի վերախմբագրել»,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ