14 Մայիսի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Տարվա սուտը

«Տարվա սուտն Էրդողանի հայտարարությունն է»,-Henaran.am-ի խնդրանքով ապրիլմեկյան տրամադրությամբ դասակարգելով քաղաքական տարվա սուտը` ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Հիշեցնենք, Թուրքիայի նախագահը ամիսներ առաջ հայտարարել էր, որ Գալիպոլիի ճակատամարտն ապրիլի 24-ին է տեղի ունեցել:  Օրեր առաջ էլ Էրդողանը հայտարարել էր. «Այս տարի մենք տոնում ենք Չանաքքալեի (Գալիպոլի, Դարդանել) մարտերի հարյուրամյակը: Ի՞նչ է, դրա համար Հայաստանի՞ց […]

Ապրիլի 19-ից 26-ը Նևադայում հայտարարվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի շաբաթ

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ Նևադայի նահանգապետ Բրայեն Սանդովալը հռչակագիր է ստորագրել, որի համաձայն ապրիլի 19-ից 26-ը Նևադայում հայտարարվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի շաբաթ: Նույնաբովանդակ հռչակագրով է հանդես եկել նաև Նևադայի փոխնահանգապետ, Նահանգային սենատի նախագահ Մարկ Հաթչիսոնը: Երկու հռչակագրերում ԱՄՆ նախագահին և Կոնգրեսին կոչ է արվում ճանաչել հայ ժողովրդի նկատմամբ իրականացված վայրագությունները և Թուրքիային […]

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ասորական համայնքին

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ասորական համայնքին՝ Հաբ-Նիսանի կապակցությամբ:  Ի սրտե շնորհավորում եմ Հայաստանի ասորիներին Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի կապակցությամբ: Հայ և ասորի ժողովուրդների բարեկամությունն ու համագործակցությունը հազարամյակների պատմություն ունեն: Շատ նմանություններ ունեն նաև մեր ժողովուրդների պատմական ճակատագրերը: Հաբ-Նիսանը սիրո, բերկրանքի ու պտղաբերության տոն է, որը խորհրդանշում է նաև բնության վերածնունդը: Հայաստանում բնակվող, […]

Տեր-Պետրոսյանն անտարբեր է. Իրավունք

«Իրավունքը» գրում է. «Ըստ ՀԱԿ-ին մոտ կանգնած աղբյուրի՝ վերջին օրերին Լեւոն Զուրաբյանը երբեմն Արամ Մանուկյանի ուղեկցությամբ թակում են արեւմտյան դեսպանատների ու տա­րատեսակ արեւմտյան կառույցների դռները` ջանալով բացատրել, որ միայն ՀԱԿ- ը ի զորու է կանխել «Աերժ Աարգսյանի իշխանության հավերժացումը» ու իրենց պատռելով փորձում Են հիմնավորել, որ պետք Է ամեն կերպ խանգարել սահմանադրական բարեփոխումների ծրագրին: Սակայն, […]

Տեղի է ունեցել ՖԽՎ Եվրոպայի տարածաշրջանի սեկցիաների նախագահների համաժողովը

Մարտի 31-ին ՀՀ Ազգային ժողովում աշխատանքն է սկսել Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի Եվրոպայի տարածաշրջանի սեկցիաների նախագահների համաժողովը: Նիստում ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը: Դիմելով նիստի մասնակիցներին՝ պարոն Սահակյանը մասնավորապես նշել է. «Եվրոպայի տարածաշրջանի առաքելության հարգելի ղեկավար, Եվրոպայի տարածաշրջանի նախագահների համաժողովի հարգելի մասնակիցներ, հարգելի հյուրեր, Ողջունում եմ ձեզ Հայաստանում եւ շնորհակալություն […]

Նարիշկինը տպավորված է

Մարտի 31-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ներկա է եղել Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակին նվիրված ցուցահանդեսին: Ցուցահանդեսի բացմանը ներկա են եղել նաեւ աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը եւ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: «Մեծ հաղթանակի ուղիներով» խորագիրը կրող ցուցահանդեսը ներկայացնում է հայ եւ ռուս նկարիչների տասնհինգ կտավ, որոնք […]

ԵԱՏՄ-ին Հայաստանի ադամակցումը կբացի նոր հորիզոններ.ԱԺ նախագահ

Մարտի 31-ին Ազգային ժողովում տեղի է ունեցել «Եվրասիական տնտեսական հեռանկարներ» միջազգային համաժողովի շրջանակում կազմակերպված կլոր սեղան-քննարկումը, որին ներկա են եղել ՀՀն ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, նախարարներ եւ պատգամավորներ: ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն իր խոսքում նշել է, որ ԵԱՏՄ պրակտիկ գնահատականները ստեղծում են տնտեսական […]

Մայիսի 1-ին հանրահավաք են անելու /վիդեո/

Մայիսի մեկին ՍԴՀԿ-ը հանրահավաք է հրավիրել: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ատենապետ Նարեկ Գալստյանն ասաց, որ այնտեղ խոսվելու է կուսակցության ծրագրերի մասին՝ կապված համակարգային փոփոխությունների, օլիգարխիայի դեմ պայքարի և այլնի մասին: Մանրամասն ՝տեսանյութում:

Արմեն Ռուստամյանի բաց նամակը՝ Անդրիաս Ղուկասյանին

ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը բաց նամակով պատասխանել է Անդրիաս Ղուկասյանի՝ իրեն ուղղված նամակին:   Հարգելի պարոն Ղուկասյան,   Գնահատելով Ձեր անկեղծ ցանկությունը՝ ստանալ պարզաբանումներ ԼՂՀ Ազգային ժողովի ընտրություններում ԼՂՀ փոխվարչապետ, ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի անդամ Արթուր Աղաբեկյանի՝ որպես պատգամավորի թեկնածու առաջադրվելու օրինականության հարցի վերաբերյալ, հարկ եմ համարում պատասխանել Ձեզ՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի