14 Մայիսի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սա խորհրդանշական իրադարձություն է՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը` Կիպրոսի խորհրդարանի կողմից ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրենքի ընդունման կապակցությամբ Հայաստանը ողջունում է Կիպրոսի խորհրդարանի կողմից ապրիլի 2-ին ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրենքի միաձայն ընդունումը։ Սա խորհրդանշական իրադարձություն է՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին։ Այս օրենքի ընդունմամբ Կիպրոսը կարևոր ներդրում կատարեց ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման վեհ գործում։

Մեր դռները բաց են ձեզ հետ բիզնեսի ու առևտրի համար. ԱՄՆ դեսպան

ԱՄՆ-ը Հայաստանում ամենամեծ ներդրում իրականացնող երկրներից մեկն է: Այս մասին այսօր «HSBC Բանկ Հայաստան»-ի կազմակերպած գործարար համաժողովի ընթացքում ասել է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլզը: Նա նշել է, որ այդ ներդրումները կարող են ավելի մեծանալ, եւ կարեւոր է, որպեսզի հայկական ու ամերիկյան բիզնեսները միմյանց մասին իմանան ավելին: «Որպես դեսպան իմ նպատակներից է զարգացնել երկու երկրների […]

Ուրուգվայի փոստը Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով նամականիշ կներկայացնի

Ուրուգվայի փոստը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով նամականիշ կներկայացնի: Այս մասին գրում է News.am-ը` հղում անելով «Republica» պարբերականին՝ հավելելով, որ փոստը նամականիշի նոր օրինակը կոլեկցիոներներին կներկայացնի ապրիլի 7-ին: «Այսպիսով, ուրուգվայական փոստը հարգանքի տուրք կմատուցի հայ ժողովրդի պատմության այդ ողբերգական էջերի հիշատակի զոհերի հիշատակին: Բացի փոստի ղեկավարությունից, սպասվում է նաև Հայաստանի պատվավոր հյուպատոս Ռուբեն Աբրահամյանի և Հակոբ […]

Կիպրոսի խորհրդարանն ընդունել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը

Րոպեներ առաջ Կիպրոսի խորհրդարանում միաձայն` 54 կողմ ձայներով ընդունվել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Այս օրինագիծը պատիժ է նախատեսում այն անձանց համար, ովքեր կժխտեն ցեղասպանությունները, պատերազմական ժամանակաշրջանում եւ մարդկության դեմ հանցագործությունները: Այսպիսով, Կիպրոսը դարձավ Եվրոպայում 4-րդ պետությունը Հունաստանից, Սլովակիայից եւ Շվեյցարայից հետո, որ քրեականացրել է Հայոց ցեղասպանության ժխտումը:

ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության այցը Կիպրոսի Հանրապետություն

Կիպրոսի Հանրապետությունում պաշտոնական այցով գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունն այցի առաջին օրը՝ ապրիլի 1-ին, հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ: ՀՀ խորհրդարանական պատվիրակությունը ծաղկեպսակ է դրել Կիպրոսի Հանրապետության մայրաքաղաք Նիկոսիայում գտնվող Հայոց ցեղասպանության հուշահամալիրում, այնուհետեւ Կիպրոսի հայոց առաջնորդարանում հանդիպել է Հայկական կրոնական խմբի կազմակերպությունների եւ ասոցիացիաների ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում Գալուստ Սահակյանը […]

Հայաստանը պատրաստակամ է

Մարտի 31-ին Բրյուսելում կայացած Արևելյան գործընկերության ավագ պաշտոնյաների հանդիպմանը մասնակցեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը: Հանդիպման նպատակն էր քննարկել ԵՄ և գործընկեր երկրների մոտեցումներն ու ակնկալիքներն Արևելյան գործընկերության արտաքին գործերի նախարարական հանդիպմանը և գագաթնաժողովին ընդառաջ: Նախարարի տեղակալն իր ելույթում ընդգծեց ԵՄ աջակցությամբ ընթացող բարեփոխումների գործընթացները խորացնելու, ԵՄ հետ քաղաքական, տնտեսական երկխոսությունը և ոլորտային […]

Գերմանիայի խորհրդարանում ապրիլի 24-ին կքննարկվի Հայոց ցեղասպանության բանաձևը

Գերմանիայի խորհրդարանում (Bundestag) որոշում է կայացվել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ ապրիլի 24-ին մեկ ժամանոց նիստ հրավիրել: Թուրքական ընդդիմադիր «t24.com.tr» լրատվակայքի համաձայն՝ նիստի ժամանակ պետք է քննարկվի Հայոց ցեղասպանության վերաբերյալ մի բանաձև, որի նախապատրաստման համար բունդեսթագում ներկայացված չորս կուսակցությունների պատգամավորներից հատուկ ոչ պաշտոնական աշխատանքային խումբ է ձևավորվել, գրում է ermenihaber.am-ը: Գերմանական «Tagesspiegel» պարբերականը տեղեկացնում է, […]

«Սրտանց շնորհավորում եմ բոլորիս»

Այսօր Հայաստանի Հանրապետական Կուսակցության ծննդյան օրն է, կուսակցությունը ստեղծվել է 1990 թվականի ապրիլի  2-ին: Այս կապակցությամբ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը շնորհավորել է Facebook-ի իր էջում: «Այսօր իմ հարազատ կուսակցության ծննդյան օրն է: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը դարձավ 25 տարեկան: Լինելով անկախ Հայաստանում ստեղծված և գրանցված առաջին քաղաքական կուսակցություն` նրա պատմությունը անբաժանելի է հայ ժողովրդի նորագույն պատմության […]

Արամ Հարությունյանն ազատվեց պաշտոնից, նրան կփոխարինի Ծառուկյանի փեսան

Կառավարության այսօրվա նիստում Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանն ազատվեց իր պաշտոնից: Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ Հարությունյանն այլ աշխատանքի է անցնելու: Կառավարության մեկ այլ որոշմամբ՝ Կարապետ Գուլոյանը նշանակվեց Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետ:  Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն ընդգծեց, որ Գուլոյանի նշանակման հարցը պայմանական է, քանի դեռ նախագահը չի ստորագրել նախկին մարզպետի՝ պաշտոնից հեռանալու հարցը: Հիշեցնենք, որ […]

Կիպրոսի խորհրդարանում կկայանա Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քվեարկությունը

Այսօր, ժամեր անց, Կիպրոսի խորհրդարանում կկայանա Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քվեարկությունը: Այս օրինագիծը պատիժ է նախատեսում այն անձանց համար, ովքեր կժխտեն ցեղասպանությունները, պատերազմական ժամանակաշրջանում եւ մարդկության դեմ հանցագործությունները: Հարկ է նշել, որ օրինագիծը խորհրդարան է ներկայացրել կիպրահայ համայնքի ներկայացուցիչը, այն քրեական պատասխանատվություն է պահանջում կատարված բոլոր ցեղասպանությունների ժխտման ժամանակ: Եթե Կիպրոսի խորհրդարանը կողմ քվեարկի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի