10 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Ցեղասպանության հայտարարությանը աննախադեպ քանակով ԵԽԽՎ պատվիրակներ են միացել

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Հարգելի ընկերներ և գործընկերներ,
Քիչ առաջ ԵԽԽՎ-ի պաշտոնական կայքում հրապարկվեց և այժմ արդեն պաշտոնապես շրջանառության մեջ է Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված հայտարարությունը, որին միացել են աննախադեպ քանակով ԵԽԽՎ պատվիրակներ / 170-ից ավել/, ԵԽ գրեթե բոլոր անդամ պետություններից, անգամ` Թուրքիայից:

Հայտարարությունը շրջանառվելու է շուրջ երեք ամիս, ինչը նշանակում է` այն բաց է լինելու այն անձանց համար, ովքեր ցանկություն կհայտնեն դրան միանալ, իսկ այդպիսի անձանց քանակը քիչ չէ արդեն իսկ այս պահի դրությամբ: ԵԽԽՎ կանոնակարգային պահանջների պահպանմամբ այդ անձինք կմիանան հայտարարության տեքստին: Հայտարարության մեջ խոսվում է ցեղասպանությունների դատապարտման և ճանաչման անհրաժեշտության մասին ընդհանրապես և Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման մասին մասնավորապես»:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ