19 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Քաղաքակիրթ աշխարհն իրավունք չունի լռելու. Գալուստ Սահակյան

«Ցեղասպանությունները երբեք չպետք է կրկնվեն, իսկ ժխտողականությունը միայն դյուրացնում է դրանց կրկնվելու հավանականությունն»,-այսօր «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումին ասաց ֆրանսահայ գործիչ, աջակողմյան ժողովրդական շարժման միություն կուսակցության անդամ Պատրիկ Դևեջյանը: Ելույթով հանդես եկավ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն, ով ցավով նշեց, որ դեռ կան երկրներ, որոնք մարդու դեմ բռնություն, ատելություն ու ուժ են կիրառում, ավերում ընտանիքներ ու օջախներ, և ցեղասպանության թեման մնում է արդիական:

«Ավելի քան հարյուր տարի առաջ հենց ատելության, ավելի ճիշտ հայատյացություն ցուցաբերելով՝ օսմանցիները սկսեցին կենազրկման և ունեզրկման մի քաղաքականություն վարել՝ իրականացնելով Հայոց ցեղասպանությունը: Այն նպատակային հարված էր իր բնօօրանում ապրող ժողովրդին՝ բնաջնջելու հայ գենը: Սակայն մեր՝ ապրելու և վերապրելու ձգտումը, թույլ տվեցին, որ մենք ոչ միայն չկորցնենք մեր հետքը, այլ շարունակենք ապրել, արարել ու պահանջել»,- շեշտեց նա:

Գալուստ Սահակյանի խոսքով՝ Օսմանյան իշխանության հայատյացությունն այն աստիճանկատաղի բնույթ էր ստացել, որ վերաճեց և հասավ մյուս ժողովուրդների՝ հույներին ու ասորիներին: «Եթե Թուրքիան շարունակում է ժխտել պատմական ճշմարտությունը, ապա քաղաքակիրթ աշխարհն իրավունք չունի լռելու, ավելին, պետք է անկաշկանդ արտահայտնի ճշմարտությունը»,- ասաց նա: Ամփոփելով՝ ՀՀ ազգային ժողովի նախագահն աշխարհի խորհրդարաններին կոչ արեց ճանաչել Հայոց ցեղասպանությունը, քանի որ դա ժամանակի ու բարոյականության պահանջն է, որ առնվազն հարյուր տարի կախված է երկնքում: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ