12 Հոկտեմբերի, Saturday, 2024
KFC

Որոշ երկրներ ելնում են վայրկենական շահերից

«Հայոց ցեղասպանությունը խլեց մեկ ու կես միլիոն մարդկանց կյանք, և հիշողությունը նրանց մասին մշտապես ապրելու է հայ ժողովրդի ու սփյուռքահայերի սրտում»,-այսօր «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի ժամանակ ասաց ՌԴ պետդումայի պատգամավոր Գալինա Կարիլովան: «ՌԴ-ը մշտապես հայ ժողովրդի ցավը որպես սեփական ցավ է ընկալել, այդ պատճառով էլ այդ ողբերգական տարելիցն արժանացել է նման արձագանքի»,-նշեց նա՝ հավելելով, որ ՌԴ տարբեր քաղաքներում տարաբնակ մկջոցառումներ են իրականացվում՝ Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի հետ կապված:

Նա ընդգծեց, որ Ռուսաստանը կանգնած է Հայոց ցեղասպանության ճանաչման ակունքներում, և 1915 թվականին տեղի ունեցած դեպքերը ցնցել էին ռուս հասարակությանը, որը ցավով ու ցասումով խոսում էր դրա մասին: Նա նշեց, որ ցավալի է, բայց կան երկրներ, որոնք դեռևս չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ ելնելով կոնյուկտուրային, վայրկենական շահերից: Ըստ ռուս ներկայացուցչի՝ գերակայութւոնը պետք է լինի ջանքերի միավորումը ցեղասպանության դեմ պայքարում: «Մեր պետությունն առաջնորդվում է պատմական հիշողությունը պահպանելու սկզբունքով, և ՌԴ նախագահն այցի ժամանակ մասնակցելու է հարյուրամյակին նվիրված միջոցառումներին»: 

Եզրափակելով նա նկատեց, որ որոշ երկրներում նացիզմը կրկին գլուխ է բարձրացնում և պետք է պայքարել դրա դեմ:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ